00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանը խնդրում է ոտքով քայլել. Երևանի տրանսպորտային ցանցը կաթվածահար վիճակում է

© Sputnik / Aram NersesyanЗаседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн
Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանն ամեն ինչ անում է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը լուծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել, իսկ տրանսպորտային նոր օբյեկտը կիրառվելու է միայն երկու տարուց։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ 2020թ.-ին Երևանում 450 միկրոավտոբուս այլեւս շահագործման ենթակա չի լինի։ Օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործվել, և մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երևանի տրանսպորտային ցանցը, այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երևանը, այսինքն` տրանսպորտային ցանցի մոտ կեսը այլևս չի կարողանա սպասարկել», – ասաց Մարությանը։

Проспект Маштоца в час пик - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը բանակցում է ներդրողների հետ. ե՞րբ կլուծվի տրանսպորտի հարցը

Նա նշեց, որ շուտով 70 նոր ավտոբուս կսկսեն սպասարկել։ Հայաստանը դրանք նվեր է ստացել Չինաստանից 2013–2014 թվականներին, սակայն Մարությանի համար անհասկանալի պատճառներով դրանք չեն գործածվել։ Ավտոբուսները կփոխարինեն հին «Գազելներին» ու մի շարք երկաթուղիներում պակասություն անող տրանսպորտին։

Միաժամանակ քաղաքապետը կոչ արեց երևանցիներին լինել համբերատար ու ավելի շատ քայլել ոտքով, համենայն դեպս այնտեղ, որտեղ հնարավոր է։ Նա սեփական օրինակը բերեց` ասելով, որ հեռու է կայանում մեքենան ու ոտքով բավականին երկար քայլում է։

Ինչ վերաբերում է փետրվարի 14–ին Երևանում ստեղծված ծայրահեղ իրավիճակին` Մարությանն ընդգծեց, որ դա գործադուլ չէր։

Փետրվարի 14–ին Երևանի որոշ վարչական շրջաններում, մասնավորապես` Ավանում ու Նոր Նորքում, տրանսպորտի հետ կապված լուրջ խնդիր էր առաջացել։ Ավտոբուսներից շատերը գիծ դուրս չեն եկել, մարդիկ ստիպված են եղել ավելի քան մեկ ժամ սպասել կանգառներում։ Տեղեկությունը միանգամից տարածվել է սոցցանցերում, և օգտատերերը տրանսպորտային խնդիրների հետ կապված դժգոհությունն արտահայտելու առիթը բաց չեն թողել։

«Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին «ընտանեկան» հարց էր։ Քաղաքապետարանն իր ՓԲԸ–ներով մեծ ընտանիք է, և ընտանիքում լինում են տարաբնույթ խոսակցություններ»,–ասաց Մարությանը։

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ժամանակավոր ղեկավար Ռուբեն Սարգսյանին։ Մի քանի վարորդներ հրաժարվել էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Փետրվարի 14–ի ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել էր:

Լրահոս
0