Ադրբեջանը ոչխարներ է պատրաստվում ներմուծել Աֆրիկայից

© Pixabay / DollatjieОвцы породы дорпер
Овцы породы дорпер - Sputnik Արմենիա
Դորպեր ցեղատեսակի ոչխարները կերի հարցում պահանջկոտ չեն, արագ քաշ են հավաքում և հեշտությամբ բազմանում են։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ադրբեջանը դիտարկում է Հարավաֆրիկյան հանրապետությունից դորպեր ցեղատեսակի ոչխարներ ներկրելու հարցը:

Бараны и овцы в кузове грузовика - Sputnik Արմենիա
Բաքվում 70 կենդանուց 4-ն են հասել «զոհասեղանին»

Նման որոշում կայացվել է հարևան երկրի գյուղատնտեսության նախարարությունում, որի պատվիրակությունը աֆրիկյան երկրում է` անասնաբուծության փորձը ուսումնասիրելու նպատակով։

Այցի ընթացքում, որը կտևի մինչև փետրվարի 22-ը, պատվիրակությունը նաև դորպեր ցեղատեսակի ոչխարներ Ադրբեջան ներմուծելու և բազմացնելու հետ կապված հարցեր կքննարկի։

Այդ ցեղատեսակի ոչխարները շատ արժանիքներ ունեն. կերի հարցում պահանջկոտ չեն, արագ քաշ են հավաքում և հեշտությամբ բազմանում են։

Դորպեր ցեղատեսակը բուծում են մսի և կաշվի համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала