ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան»,–ասված է վարչապետի ուղերձում:
Վերջում Նիկոլ Փաշինյանը Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն և կայունություն: