00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 27. ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել այս օրը

© Sputnik / Andranik GhazaryanԱպրիլի 27
Ապրիլի 27 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի ապրիլի 27-ին առաջին անգամ կնշվի նոր իշխանության նախաձեռնած «Քաղաքացու օրը»: Բայց մեր ու ոչ միայն մեր պատմության ընթացքում էլ ապրիլի 27-ի հետ կապված նշանակալի իրադարձություններ են եղել: Լինի դա Մխիթար Սեբաստացու մահը, թե Հովհաննես Շիրազի ծնունդը:

Սկսենք պատմական անցքերից. 1909 թվականի այս օրն է գահընկեց արվել Օսմանյան կայսրության արյունարբու ղեկավար սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, թեպետ այլ աղբյուրներում նշվում է հաջորդ օրը՝ ապրիլի 28-ը: Սա հայտնի է նաև որպես «կարմիր սուլթան»՝ 1895-96 թվականների հայկական կոտորածներով, որոնց ժամանակ շուրջ 300 հազար հայ է սպանվել: Սա էր, որ Թուրքիայում պետական քաղաքականության մակարդակի վրա բերեց պանիսլամիզմը և պանթուրքիզմը:

Նրան հաջորդած երիտթուրքական կառավարիչները գերազանցեցին գահընկեց արված ճիվաղին:

Ինչպես թուրքական աղոթագորգը հայ էմիգրանտին հաջողակ գործարար դարձրեց

Իսկ ահա 1773 թվականի ապրիլի 27-ին անգլիական պառլամենտն ընդունեց այսպես կոչված «թեյի ակտը»՝ սնանկացման եզրին հայտնված «Օստ-Հնդկական» ընկերությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով ու առանց մաքսատուրքի Հյուսիսամերիկյան գաղութ ներմուծել թեյի հսկայական խմբաքանակ: Դա հարուցեց գաղութային տարածքների առևտրականների դժգոհությունը: Այս «թեյի ակտը» կարևոր է այնքանով, որ հանրագումարում պատմությունը շարունակվեց նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցած «Բոստոնյան թեյախմությամբ» (նշված ընկերության թեյի խմբաքանակը ոչնչացնելով), ինչից էլ, մեծ հաշվով մեկնարկեց Հյուսիսամերիկյան գաղութների պայքարը՝ հանուն անկախության ու ավարտվեց աշխարհի քարտեզի վրա նոր պետության՝ ԱՄՆ-ի հայտնվելով և 1776թ. հուլիս 4-ին անկախության հռչակագրի ընդունմամբ:

Եվ մեկ իրադարձություն ԱՄՆ-ից, բայց ավելի մոտ ժամանակներում. 1965 թվականի ապրիլի 27-ին արտոնագրվեց մեկանգամյա օգտագործման «Պամպերս» տակդիրը: Ըստ որում, Հայաստանում թերևս այդ կարգի բոլոր տակդիրներին մեծամասնությունը հենց «պամպերս» է ասում, չնայած դա «Փրոքթեր ընդ Գեմբըլ» ընկերության ապրանքանիշն է:

Ի դեպ, 1975 թվականի ապրիլի 27-ին պատմության մեջ առաջին ու, որքան հայտնի է, դեռևս վերջին անգամ «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավում հաշվարկային միավորներ է վաստակել կին մրցարշավորդը: Այդ պատմական իրադարձության հեղինակը իտալուհի Մարիա Գրացիա Լոմբարդին է կամ Լելլա Լոմբարդին (1941-1992): Դե, նման ազգանվամբ իսկապես արժեր պայքարի մեջ մտնել «Ֆորմուլա 1»-ում:

«Ես հայ եմ, դա է ամենից կարևոր». ինչո՞ւ Ալեն Պրոստին «Ֆորմուլա-1»–ի պրոֆեսոր անվանեցին

Իսկ 1521 թվականի ապրիլի 27-ին Ֆիլիպինների Մատկան կղզու բնիկների հետ ընդհարման ժամանակ սպանվել է Մագելլանը, որը համարվում է շուրջերկրյա առաջին նավարկություն իրականացրած ծովագնացը: Հարկ է նշել, որ բախման նախաձեռնությունը գալիս էր Մագելլանից, որը ցանկանում էր այդ կղզու՝ անհնազանդություն դրսևորած բնիկներին ցուցադրել իսպանական զենքի հզորությունը:

Студент Батумской государственной морской академии Лусине Тамарян - Sputnik Արմենիա
Որովհետև սիրում է ծովը. տանկերի ապագա կին նավապետը երազում է գալ Հայաստան

Ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմուել Ֆինլի Բրիզ Մորզեն ծնվել է 1791 թվականի ապրիլի 27-ին: Երևի շատ քչերը գտնվեն, որ երբևէ լսած չլինեն «Մորզեի այբուբենի» մասին, անկախ այն բանից,` օգտվել են դրանից, թե ոչ: Նա էլեկտրամագնիսական հեռագրային սարքի («Մորզեի սարք») հեղինակն է:

Իսկ մեր ժողովրդի համար ճակատագրական 1915-ի ապրիլի 27-ին ծնվել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, որի անունը հարգված ու սիրված է այն աստիճան, որ այստեղ անհարկի է թվում ներկայացնել գրողի ստեղծագործական ժառանգությունը, լինի դա «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն, թե «Հայոց դանթեականը» կամ բանաստեղծական այլ շարք կամ երկ:

Ինչու Շիրազն իր տունն ընտրեց Իսահակյանի տան հարևանությամբ

Նշենք, որ 1965 թվականի ապրիլի 27-ին է ծնվել մերօրյա ազատամարտի հերոսներից Տիգրան Սարգսյանը, որը 1988 թ. ապրիլին հիմնադրել է «Մեծ Հայք» հայրենասիրական կազմակերպությունը, իսկ 1989 թ.-ին զինակիցների հետ «Մեծ Հայք», «Ազատություն», «Նորք» հայրենասիրական կազմակերպությունների միացմամբ ստեղծել է «Տիգրան Մեծ» ասոցիացիան, որի հենքով էլ 1990 թ. փետրվարին սկիզբ դրվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորմանը:

Представительница Армении на «Евровидение-2016» Ивета Мукучян - Sputnik Արմենիա
«Իվա-Դիվան» Շիրազի խոսքերով նոր տեսահոլովակ է ներկայացրել և նվիրել հայ աղջիկներին

Մարտական միավորումը մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը և Արցախում ծավալված մարտական գործողություններին: Տիգրան Սարգսյանը 1989-1991-ին մասնակցել է Արարատի, (Երասխավանի), Վայքի, Սիսիանի, Գորիսի (Խնձորեսկի, Կոռնիձորի), Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին: Մերօրյա հերոսը զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում: Հետմահու պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։

Լրահոս
0