00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական...

© AFP 2024 / KAREN MINASYANАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է, թե ինչպես 90–ականների կեսին Արցախում Հաղթանակի օրը խորհրդանշել է ոչ թե օրացույցի կարմիր օր, այլ արյան գույն, և ինչու են հենց մայիսի 9–ին առաջնագծում սրվել դիպուկահարների մարտերը։

Գրեթե ամեն տարի մայիսի 9–ին Արցախում պատերազմից հետո  անցկացվել է ռազմական շքերթ։ Այն նվիրված է եղել ոչ միայն Հաղթանակի օրվան, այլ նաև Շուշիի ազատագրմանը և Արցախի բանակի ստեղծմանը։ Այդ ժամանակ ես օպերատոր Հովհաննես Հակոբյանի հետ աշխատում էի Երևանում НТВ–ի լուրերի համար և հաճախ էի լինում հետպատերազմական Ղարաբաղում։

Մի անգամ ինձ պատմել էին, որ տոնական օրերին առաջնագծում իրավիճակը միշտ սրվում է։ Հակառակորդը կրակ է արձակում` փորձելով փչացնել խրամատներում տիրող տրամադրությունը։ Ադրբեջանական օրացույցի «կարմիր» օրերին նույն կերպ վարվում նաև հայ զինծառայողները։

© Sputnik / Dmitrii PisarenkoԴմիտրի Պիսարենկոն՝ առաջնագծում
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Դմիտրի Պիսարենկոն՝ առաջնագծում

Ընդհանրապես առաջնագծում ընթանում էր դիպուկահարների դաժան պատերազմ։ Ես որոշել էի ռեպորտաժ պատրաստել այդ մասին։ 1997թ–ին շքերթից առաջ առավոտը շատ հարմար էր զգացողությունները փոխանցելու համար։ Կարծում էի, որ դիրքերում գտնվելով` կարող եմ ներկայացնել հրակնատների մոտ կանգնած զինվորների  հոգեբանական վիճակը։ Կփոխանցեմ լարվածությունը։ Նրանք ի՞նչ են զգում, իմանալով այն մասին, որ հակառակորդը պատրաստում է կապարե շնորհավորանքներ։ Բայց ես ենթադրել անգամ չէի կարող, որ մեզ նման բան է սպասվում այդ նկարահանման ժամանակ։

Առավոտյան վեցին կառավարության շենքի մոտ մեզ սպասում էր մեքենա` ուղեկցող սպայի հետ։ Շարժվեցինք Մարտունու շրջան։ Ուղեկցիս հետ միանգամից ընդհանուր լեզու գտա։ Ես զվարճալի դեպքեր էի պատմում իմ կյանքից, նա` թարմ ղարաբաղյան անեկդոտներ.

– Երիտասարդ սակրավորը փորձում է վնասազերծել ականը։ Տարեց սակրավորը վազելով մոտենում է, տեսնում, որ սխալ է վարվում ականի հետ, ու ասում է. «Ի՞նչ ես անում։ Կպայթի»։ Իսկ նա պատասխանում է. «Թող պայթի, ես դրանցից դեռ շատ ունեմ»։

Վերջապես հասանք դիրքեր։ Ստորաբաժանման հրամանատարը` երիտասարդ ավագ լեյտենանտը, զեկուցեց մեր ուղեկցին, որ մարտական հերթապահության ընթացքում պատահարներ չեն եղել։

– Դրեք, – ասաց նա` մեզ պարզելով գլխարկ-սաղավարտները։

– Ինչո՞ւ։ Մենք նույնիսկ պատերազմի ժամանակ դրանք չէինք դնում։

– Այդպես է պետք։ Դիպուկահարներն են աշխատում։

© Sputnik / Dmitrii PisarenkoՀարցազրույց խրամատներում
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Հարցազրույց խրամատներում

Ես դրեցի, և մենք մտանք խրամատ։ Ամեն ինչ սովորական էր։ Զինվորները կանգնած էին հրակնատների մոտ և մեր կողմն էին նայում։ Օպերատորը սկսեց նկարել, և շուտով տարօրինակ ձայն լսվեց։ Տեսախցիկը միացրած էր։ Տեսախցիկի միկրոֆոնն արձանագրել էր այդ ձայնը, իսկ կադրում զինվորները ինտուիտիվ  կռացան։ Եվ Հովիկը տեսախցիկի մեջ մի քիչ թեքվեց։

– Կամո՛, Կամո՛, քեզ ի՞նչ եղավ։ Կամո՛, վերջ տուր, – գոռաց ինչ–որ մեկը։

Թիրախ դարձած զինվորն ինձանից մեկ մետր հեռավորության վրա էր։ Նա հենվեց խրամատի պատին և սկսեց սողալով ներքև իջնել։ Նրան շրջապատեցին մյուս զինվորները։ Հանեցին սաղավարտը։ Գլխից արյուն էր գալիս։ Զինվորին պառկացրին գետնին։ Նրա վերջույթները ցնցվում էին, գլուխը տարուբերում էր և տնքում.

–Ը–ը–ը–ը–ը–ը–ը՜։

© Sputnik / Dmitrii PisarenkoՀակառակորդի դիպուկահարի կրակոցից հետո
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից հետո

Վիրավորի մոտ մեծ խումբ էր հավաքվել։ Բոլորն ուզում էին օգնել։ Եվս երկու կրակոց լսվեց։ Դիպուկահարը հավանաբար մտածել էր, որ օգնության հասածները կկորցնեն զգոնությունը։ Բայց վիրավորին շտապ հոսպիտալացրին։ Զինվորները ցույց տվեցին երկու անցքերով ծակ սաղավարտը և գնդակը։

Մենք խոշոր պլանով նկարեցինք այն` զինվորի ընկերոջ արնաթաթախ ձեռքերում։ Գնդակը ծակել էր սաղավարտը և դուրս թռել գլխից։

© Sputnik / Dmitrii PisarenkoԳնդակը ծակել էր սաղավարտը
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Գնդակը ծակել էր սաղավարտը

Երբ մենք ուշքի եկանք շոկից, հրամանատարը` ավագ լեյտենանտ Բաբայանը, վերցրեց հեռադիտակը և սկսեց հետևել հակառակորդի խրամատների  տեղաշարժին։ Հետո վերցրեց դիպուկահարի հրացանը և խնդրեց չնկարել պատասխան կրակոցը։ Ես հիշեցի վենդետայի օրենքների և հին կտակարանի պատվիրանի մասին. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։

© Sputnik / Dmitrii PisarenkoԴիպուկահարների պատերազմ
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Դիպուկահարների պատերազմ

– Այն, ինչ հիմա տեղի է ունենում առաջնագծում, կարելի է անվանել իսկական դիպուկահարային պատերազմ։ Հրադադարը շիրմա է դիպուկահարների համար։ Եվ մենք ստիպված ենք պատասխանել դրան։

Հարցազրույցից հետո ես դողացող ձայնով տեսախցիկի առաջ ասացի ստենդափի տեքստը։ Ասացի, որ թեև Արցախում թնդանոթներն արդեն երեք տարի լուռ են, առաջնագծում շարունակում են զոհվել մարդիկ։ Մեջքիս հետևում ալ կարմիր արյան հսկայական հետք էր...

Վերադարձի ճանապարհին մենք մտանք հոսպիտալ, ուր տեղափոխել էին վիրավորին։ Նա պառկած էր վիրահատական սեղանին և շարունակում էր անգիտակից վիճակում տնքալ։

– Գանգի կոտրվածք, – հաղորդեց բուժքույրը։

© Sputnik / Dmitrii PisarenkoՎիրավոր զինվորին զննում են հոսպիտալում
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Վիրավոր զինվորին զննում են հոսպիտալում

Պարզվեց, որ գնդակից բացի գլուխը վնասել էր նաև սաղավարտի բեկորը։

Մենք հասանք շքերթի սկզբին։ Գործընկերներս արդեն տեղյակ էին (ի վերջո, լուրերում են աշխատում) և ցնցված էին։ Շքերթից հետո իսկույն մեկնեցինք օդանավակայան` ուղղաթիռ նստելու համար։ Այստեղ մի քանի պատգարակ կար` վիրակապված զինվորներով։

– Դիմ, մոտեցիր, խնդրում եմ, – կանչեց Հովիկը, որը զրուցում էր վիրավորներին ուղեկցողներից մեկի հետ։

– Մեր առավոտվա ծանոթն է, – Հովիկը ցույց տվեց պառկած զինվորներից մեկին։

– Կամո՞ն, – հարցրի ես։

– Այո, – պատասխանեց ռազմական բժիշկը, որը վիրավորներին ուղեկցում էր Երևան։

– Ինչպե՞ս է նա։

– Վիճակը կայուն է, բայց ծանր։

Այդ դեպքից երեք տարի անց մենք Երևանի Օպերայի հրապարակում նկարում էինք, թե ինչպես են օդապարիկ արձակում։ Ծածկի տակ կազմակերպիչների անունից անցորդներին շամպայն էին հյուրասիրում։ Շիկահեր մատռվակը երկար նայեց մեր դեմքերին, հետո ինչ–որ բան ասաց Հովիկին։

© Sputnik / Dmitrii PisarenkoԴիպուկահարի գնդակը
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական... - Sputnik Արմենիա
Դիպուկահարի գնդակը

– Դիմ, հիշո՞ւմ ես Մարտունու դիպուկահարի դեպքը։

– Իհարկե։

– Նա այն մարդն է, որն այդ ժամանակ ծառայում էր հոսպիտալում։ Հիշում է մեզ։

Հովիկը գլխով արեց մատռվակի կողմը.

– Ասում է, որ այդ զինվորը չի փրկվել։ Ուղղաթիռում մահացել է...

Լրահոս
0