Գլխավոր դատախազությունը երկու բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով

© Sputnik / Aram NersesyanЭкс-президент Карабаха Аркадий Гукасян и Роберт Кочарян во время заседания суда по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Экс-президент Карабаха Аркадий Гукасян и Роберт Кочарян во время заседания суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումները։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կարևոր ռեսուրս է ստացել, որն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ. Բադալյան

«Մենք բողոքարկել ենք գործի վարույթը կասեցնելը և Սահմանադրական դատարան ուղարկելը, ինչպես նաև Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին որոշումը», – ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Լրահոս
0