Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում

© Sputnik / Asatur YesayantsБольница "Эребуни"
Больница Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Samand-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ոստիկանները գտել են մեքենան, բայց վարորդը վթարի վայրում չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 23:00-ի սահմանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Չարբախում գտնվող Շիրակի փողոցում Samand մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու։

Нубарашен УИУ. Коридор - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի կալանավորին կախված են հայտնաբերել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ահազանգով դեպքի վայր մեկնած ճանապարհային ոստիկանները Շիրակի 46 հասցեի մոտ գտել են մեքենան, բայց վարորդը վթարի վայրում չի եղել։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների' նա վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բուժհաստատությունում հոսպիտալացվելուց րոպեներ անց վրաերթի ենթարկվածը մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով։

Իրավապահները պարզում են տղամարդու ինքնությունը։

Լրահոս
0