Գերեզմանաքարերը պղծելու դեպքերը հաճախակի են դարձել. Երևանի քաղաքապետարան

© Sputnik / Hayk PetrosyanРодственники и журналисты у могил павших героев четырехдневной войны
Родственники и журналисты у могил павших героев четырехдневной войны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձինք պղծում են գերեզմանաքարերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` համացանցի հայկական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ «Եռաբլուրում» Ապրիլյան քառօրյայի հերոսներից մի քանիսի գերեզմանների վրա ինչ–որ անհասկանալի հեղուկ է լցրած։ Օգտատերերը շտապել են այս երևույթը «վանդալիզմի ակտ», «բարբարոսություն», «պղծում» որակել։ ՊՆ-ն միջոցառումներ է իրականացնում բացահայտելու համար անձանց, որոնք անհասկանալի նյութ են լցրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հերոսների շիրմաքարերին։

Հոգևորականն ահազանգում է` սատանայապաշտները ծես են անցկացրել Նուբարաշենում. լուսանկարներ

Լրահոս
0