Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ղրղըզստան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в столицу Казахстана (28 мая 2019). Нур-Султан
Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в столицу Казахстана (28 мая 2019). Нур-Султан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ:

ԵՐԵՎԱՆ, 7 Օգոստոս — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղըզստանի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից,  Հայաստանի վարչապետը Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Сотрудники МВД Кыргызстана. Архивное фото - Sputnik Արմենիա
Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ.տեսանյութ

Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային  երաժշտական փառատոնի բացմանը:

Լրահոս
0