Նորքի ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Asatur Yesayants / Открытие армяно-российского центра гуманитарного реагирования
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնեց, որ դիակի վրա, նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Երևանի Նորքի ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։

Ղրղըզստանի նախկին նախագահը հանձնվել է. նրա վրա շատ բան կարող են բարդել. Աթամբաևի փաստաբան

Դեպքի վայր հասած փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան մի տղամարդու դի։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չկան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։

Լրահոս
0