Կրակոցներ Վանաձորում. 32-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում հայտնաբերել են հինգից ավելի պարկուճ: Նախնական վարկածով կրակոցները հնչել են Մակարով ատրճանակից, քանի որ պարկուճները եղել են 9մմ տրամաչափի:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Վանաձորի Բանյո փողոցից որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով  հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ:

Автомобиль патрульной службы на улице Вардананц - Sputnik Արմենիա
Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. նույն ընտանիքից երեք մարդու բերման են ենթարկել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վիրավորը Վանաձորի բնակիչ է։ Նա վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ըստ լուրերի` այսօր՝ ժամը 19։40-ի սահմաններում Վանաձորի Բանյո փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում հայտնաբերել են հինգից ավելի պարկուճ: Նախնական վարկածով կրակոցները հնչել են Մակարով ատրճանակից, քանի որ պարկուճները եղել են 9մմ տրամաչափի:

Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ

Շրջանառվող լուրերի համաձայն` խմբակային վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ հնչել են կրակոցները: Այս պահին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում կատարավածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս
0