00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн
Акция протеста противников Амулсарского рудника перед Домом правительства (15 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անողներն ուզում են մասնակցել կառավարության նիստին ու ներկայացնել իրենց տեսակետը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում`«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում», «Հանքակերների տեղափոխությունից մեր դիրքորոշումը չի փոխվում» ցուցապաստառներով։

«ՀՀ օրենսդրությամբ եղել են բոլոր հիմքերը Ամուլսարի շահագործման համար տված դրական եզրակացություններն ուժը կորցրած համարելու համար։ Հիմա էլ կան այդ բոլոր հիմքերը։ Չպետք է վախենալ, որ Ամուլսարի հարցով կարող են դիմել միջազգային դատարան, քանի որ եթե նման բան անելու ցանկություն ունենային, վաղուց դիմած կլիներ»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով` եթե Ամուլսարի հարցով «Լիդիան Արմենիան» միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ունենար, վաղուց արդեն դիմած կլիներ։

Экологи проверяют воду около Амулсара - Sputnik Արմենիա
Ամուլսարի գործը կկարճվի՞. ինչ է պարզվել փորձաքննության արդյունքում

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ոստիկանները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխանցեն, որ իրենք ուզում են մասնակցել կառավարության նիստին ու ներկայացնել իրենց բողոքները։

Ակտիվիստները փորձեցին մտնել կառավարություն, սակայն ոստիկանները թույլ չտվեցին դա անել։ Նրանք հայտնեցին, որ կառավարությունը հատուկ պահպանվող տարածք է, և քաղաքացիները պետք է անցագիր ունենան այնտեղ մտնելու համար։ Ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ պահանջում են 5 հոգու ներս թողնել կառավարություն, որպեսզի իրենց պահանջները ներկայացնեն։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ կոռուպցիոն և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գործն, ամենայն հավանականությամբ, կկարճվի։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
«Ոչ մի հետ քայլ Ամուլսարի հարցում». ակտիվիստները փորձեցին կառավարության շենք մտնել - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Այն շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է:

Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

Լրահոս
0