Գյումրիում ապօրինի շինությունների դեմ պայքարը շարունակվում է. 25 օրինախախտ տուգանվել է

© Sputnik / Armenuhi MkhoyanТашир Групп учредит аллею в Гюмри
Ташир Групп учредит аллею в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիում ապօրինի շինություններ նկատելիս ցանկացած քաղաքացի կարող է ահազանգել քաղաքապետարան. խոստանում են` այստեղ բոլոր ահազանգերին ընթացք կտան։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Գյումրու համայնքապետարանում ապօրինի շինությունների հայտնաբերման 36 դեպք է հայտնաբերվել, որից 25-ի դեպքում ինքնակամ, ապօրինի կառույցի սեփականատերերը տույժ-տուգանքի են ենթարկվել: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքապետի  տեղակալ Հայկ Սուլթանյանը։

Пистолет - Sputnik Արմենիա
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 13 քաղաքացի է բերման ենթարկվել

«Երկու գործի վարույթ կարճվել է, մյուսները վարույթի փուլում են: Եթե որոշ դեպքերում ինքնակամ, ապօրինի շինությունների կառուցումը քաղաքացիների անիրազեկ լինելու հետևանք է, մյուսները միտումնավոր  են այդ  քայլին դիմում»,- ասաց նա։

Սուլթանյանի խոսքով` նմանատիպ շինություններ հայտնաբերելիս համայնքապետարանում արձանագրություն են կազմում, ապա վարչական վարույթ է հարուցվում։ Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված են որոշակի տուգանքներ:

«Առաջին խախտման դեպքում քաղաքացին տուգանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով` 200 հազար դրամ, առավելագույն տուգանք սահմանվում է նվազագույն աշխատավարձի 400-ապատիկը` 400 հազար դրամ: Սակայն եթե քաղաքացին մեկ  անգամ տուգանվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը, ապա վերջինս տուգանվում է 2,5 միլիոն ՀՀ դրամով: Երբեմն գործը հասնում է դատարան»,- նշեց Սուլթանյանը:

Գյումրիում ապօրինի շինություններ նկատելիս ցանկացած քաղաքացի կարող է ահազանգել քաղաքապետարան. խոստանում են` այստեղ բոլոր ահազանգերին ընթացք կտան։

Սխալները կրկնելու իրավունք չունենք. Վերմիշյանը քաղաքաշինական բարեփոխումներ է պահանջում

Հիշեցնենք` ամիսներ առաջ Գյումրու համայնքապետարանի երկու աշխատակից կալանավորվեց. նրանք մեղադրվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալումից հետո նրանք աշխատանքից ազատման դիմում են գրել:

 

Լրահոս
0