00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ պետք է «Աշտարակ Կաթի» նախկին ղեկավարության եփած շիլան խանութպաններն ուտեն

Բաժանորդագրվել
Ինչո՞ւ պակասող, ըստ որոշ լուրերի՝ մոտ 2 միլիարդ դրամի հասնող գումարները չփնտրել ու չգտնել «Աշտարակ Կաթի» նախկին ղեկավարության միջոցով:

Եթե մի խնդիր նույնությամբ ու նույն շրջանակի կողմից կես տարվա մեջ բարձրացվում է երկրորդ անգամ, ուրեմն այդ խնդիրը դեռ չի լուծվել: Այս պրիմիտիվ դատողությունն ինչ-որ մտավարժանք չէ, այլ կոնկրետ իրականություն, որը վերաբերում է նաև կառավարության, պետական մարմինների աշխատանքին:

Նախօրեին կառավարության դիմաց բողոքի ցույցով իրենց խստորեն անհանգստացնող խնդրի վրա ուշադրություն հրավիրեցին մի խումբ գործարարներ, պարզ ասած՝ խանութատերեր: Հիմնականում փոքր ու միջին մթերային խանութներ աշխատեցնող գործարարներ էին:

Заседание в Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանը մանրամասներ հայտնեց «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրգործից

Խնդիրը, ինչպես այն ներկայացրին իրենց գործով զբաղվելու փոխարեն կառավարության դուռը բողոքելու եկած գործարար հայրենակիցները, շատ կոնկրետ է: «Աշտարակ Կաթ» ընկերությունը ժամանակին տվյալ գործարարների աշխատեցրած խանութներ ապրանք է մատակարարել (կաթնամթերք, հասկանալի է), որի դիմաց, իր առաքիչների միջոցով, բնականաբար, ստացել է պահանջվող գումարը: Ստացել է կանխիկ:

«Աշտարակ կաթ» ընկերությունն, ինչպես հայտնի է, սնանկ ճանաչվեց, նշանակվեց ընկերության սնանկության գործով կառավարիչ: Եվ ահա, սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը (ում հետ երեկ փորձեցինք հեռախոսով կապ հաստատել, բայց՝ ապարդյուն) պարզել է, որ ժամանակին առաքված կաթնամթերքի խմբաքանակների դիմաց խանութների վճարումներն արտացոլված չեն «Աշտարակ կաթի» ֆինանսական փաստաթղթերում, մի խոսքով, ստացվում է, որ խանութներն ապրանք ստացել են, բայց վճարում, ըստ փաստաթղթերի, չեն կատարել:

Իրականում բոլորին էլ պարզ է, որ եթե որևէ խանութ ստացած որևէ ապրանքի դիմաց վճարում չկատարեր, ապա ինչ-ինչ, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ, էլ չենք ասում՝ մի տևական ժամանակահատված մատակարարը նրան ոչինչ այլևս չէր մատակարարի: Բայց այն, ինչ պարզ է ու տրամաբանական, միշտ չէ, որ հիմք է ընդունվում:

Молочные продукты в магазине - Sputnik Արմենիա
«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում

Տվյալ դեպքում «Աշտարակ կաթի» սնանկության գործով կառավարիչը, խնդիր ունենալով վերականգնել ընկերության «պակասող» խոշոր գումարը, դատի է տվել «չվճարած» խանութներին, ավելի ճիշտ, այդ խանութները շահագործող ընկերություններին: Նման դեպքերում, որպես կանոն, մանավանդ որ հարցը հենց պարտքուպահանջին է վերաբերում, կիրառվում է հայցի ապահովման միջոց, այսինքն՝ պատասխանող ընկերության (ընկերությունների) բանկային հաշվեհամարը կալանքի տակ է հայտնվում:

Հենց այդ հանգամանքն էին շեշտում «անամպ երկնքի» պայմաններում «ամպրոպի» տակ ընկած խանութատեր գործարարները: Նրանք այդ հարցը բարձրացրել էին դեռ այս տարվա փետրվարին: Էլի եկել էին կառավարության դուռը, նրանց ընդունել էին, լսել: Անցել է կես տարի, և նախօրեին ավելի շատ խանութատեր գործարարներ էին եկել կառավարության թիվ 1 շենքի առաջ բողոքելու: Իրենց հարցը չի լուծվել: Եվ, ինչպես բարձրաձայնեցին ցուցարարները, մասնավորապես՝ գործարար Կարեն Հովհաննիսյանը, խնդիրը վերաբերում է շուրջ 2500 խանութի, որոնցից մոտ 800-ի գործերը դատական ընթացքում են, մյուսներն էլ՝ հերթի մեջ:

«Աշտարակ-կաթ»-ը գնաց, բայց խոստացավ վերադառնալ
Խանութատերերն իսկապես կրակն են ընկել, քանզի ստացվում է, որ նրանց ցանկանում են ստիպել, որ նույն ապրանքի դիմաց երկու անգամ վճարեն: Հասկանալի է, որ հատկապես փոքր ու միջին խանութների համար դա խիստ զգալի, ու կարող է նույնիսկ՝ ճակատագրական հարված լինել: Բայց նրանք առանց այդ էլ արդեն տուժում են, քանզի պարզ է, չէ՞, թե ինչ պայմաններում կարող է հայտնվել որևէ ձեռնարկատեր, որի ընկերության բանկային հաշվեհամարները կալանքի կամ արգելափակման տակ են: Դա գործունեության լրջագույն խոչընդոտ է: Մինչդեռ որևէ կերպ պետք է խանութն աշխատեցնել, իսկ հետո էլ կարող է հարկայինից գան՝ տեսնելու համար, թե արդյո՞ք ամեն ինչ համապատասխանում է օրենքի տառին ու ստորակետին:

Компания Аштарак кат - Sputnik Արմենիա
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Ինչպես նախօրեին նշում էին ցուցարարները, իրենց հուզող խնդրին տեղյակ են գրեթե բոլոր պետական օղակները՝ վարչապետի օգնականից սկսած՝ ՊԵԿ-ով շարունակած ու իրավապահներով վերջացրած: Բայց խնդիրը, փաստորեն, չի լուծվում:

Ու նման պայմաններում մի քանի ոչ հռետորական  հարցեր են ծագում: Առաջին հարցն այն է, թե ինչո՞ւ պակասող, ըստ որոշ լուրերի՝ մոտ 2 միլիարդ դրամի հասնող գումարները չփնտրել ու չգտնել «Աշտարակ Կաթի» նախկին ղեկավարության միջոցով: Երկրորդ՝ տրամաբանորեն հասկանալով, որ չի կարող Հայաստանում նման բան լինել, որ խանութը չվճարի ապրանքի դիմաց ու շարունակի նույն ապրանքի նորանոր խմբաքանակներ ստանալ, ինչո՞ւ ենք դատական քաշքշուկի մեջ ներքաշում հարյուրավոր ու հազարավոր խանութատերերի, հիմնականում՝ փոքր ու միջին բիզնես ասվածի ներկայացուցիչների: Նպատակը ո՞րն է, էլի, մեր այդ հարյուրավոր հայրենակիցներին երկրի ու իր կարգերից նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» հետո խռովեցնե՞լը, սոցիալական մի նոր պրոբլեմ հարուցե՞լը: Եթե այո, ապա պետական մարմիններն ընթանում են ամենաուղիղ ճանապարհով: Իսկ եթե՝ ոչ, ապա ո՞ւր է հարցի լուծումը:

Եվ, թերևս, հռետորական մի հարց էլ. սա էլ հո Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու թնջո՞ւկը չէ, ուստի՝ ինչո՞ւ այս հարցին արդեն կես տարի է, ինչ կառավարությունը լուծում չի տալիս:

Լրահոս
0