Տարեվերջին ռուսական ավիաընկերությունները կարող են 10 տոկոսով թանկացնել տոմսերը

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցБлижнемагистральный турбореактивный самолет Ту-334
Ближнемагистральный турбореактивный самолет Ту-334 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նույնիսկ եթե ավիափոխադրողները առավելագույնս զսպեն տոսմերի գները, տարվա արդյունքներով թանկացումը կկազմի ոչ պակաս, քան 8 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik.  Ընթացիկ տարվա արդյունքներով ռուսական ավիափոխադրողների տոմսերը 2018 թվականի համեմատ կթանկանան 9-10 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ  Բորիս Շոկուրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Самолет авиакомпании Ryanair - Sputnik Արմենիա
Տոմսերի գները կարող են նվազել. կհաջողվի՞ արդյոք Ryanair-ին մուտք գործել հայկական շուկա

Փորձագետի խոսքով` ավիափոխադրողները տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում շահույթով են աշխատում, իսկ առաջին և չորրորդ եռամսյակներում իրենց գործունեությունը վնաս է կրում։

Այժմ ավիաընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տոմսերի գները` կերոսինի, ինչպես նաև օդանավակայանի սպասարկման գների թանկացման պատճառով։

Շոկուրովը կարծում է, որ եթե նույնիսկ ավիափոխադրողները նվազագույն հավելավճարի մարտավարություն որդեգրեն, տոմսերի արժեքի գումարային աճը շուրջ 7-8  տոկոս կլինի։

Armenia-ն ազդարարեց, թե ամսի քանիսից է կարելի Մոսկվայից Թբիլիսի տոմսեր գնել

Այս ամառ ռուսաստանցիների ամենապահանջված երեք ուղղություններն են եղել Հայաստանը, Իտալիան և Թուրքիան։ Բոլոր գնված տոմսերի 8 տոկոսից ավելին բաժին է ընկնում  Հայաստանին։ Մեծ պահանջարկ վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում են Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղըզստանը, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում` Վրաստանը։

Լրահոս
0