00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
ՄԵՆՔ
Զրույց ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանի հետ
06:30
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման

© Photo : PhotolureГагик Хачатрян
Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե խոսենք բժշկության մասին, այսօր այն վախենալու հարաբերակցությամբ՝ մեծամասամբ բիզնես է, քան առողջապահություն, իսկ հիվանդն էլ այլևս ոչ թե հիվանդ է, այլ մեծամասամբ հաճախորդ։

Հայաստանում բարձրաստիճան անձանց կալանքներն ամեն ինչից զատ վկայում են, որ մեր առողջապահության հետ ինչ–որ բան այն չէ։ Այլապես որտեղից բարձրաստիճան կալանավորների (ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի օրինակով) մոտ այդքան ծանր ու տարբեր հիվանդություն։ Հարցի շուրջ մտորում է Sputnik  Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորեցին

Նույնիսկ հաշվի առնելով ուժային մարմինների հետ շփման ժամանակ ի հայտ եկող, այսպես կոչված, «խորամանկության բռնկումները», ազդեցիկ բանկային հաշիվ ունեցողների թիվը, այնուամենայնիվ, մեծ է։

Մարզպետները, նախարարները, գեներալները, էլ չենք խոսում նախագահական եղբայրների մասին,  այն մարդիկ չեն, որոնք գումար չունեն բժշկի այցելելու համար, որպեսզի հետագայում որևէ վատ բան հայտնաբերվելու դեպքում անմիջապես հայտնվեն արտերկրում։ Առավել ևս, երբ հորիզոնում քրեական գործ է հասունանում։

Երկրորդ՝ եթե հիվանդությունը  հայտնաբերում են Հայաստանում, իսկ բուժվելու մեկնում Գերմանիա, նշանակում է՝ տանը վատ են բուժում, նշանակում է՝ սեփական բժիշկներին չեն վստահում և սեփական կլինիկաներում բուժվել չեն ուզում։  Ի՞նչ իմաստ ունի հիվանդանոցային մեկ մահճակալի համար ամիսներով վճարել Վիեննաներում, Ցյուրիխներում և Բեռլիններում, եթե առողջությունը հնարավոր է կարգավորել տանը։ Ինչպես նկատել էր սրամիտ մարդկանցից մեկը, «մահճակալը մասնավոր հիվանդանոցում նույնն է, ինչ միացրած հաշվիչով կայանած տաքսին»։  Թեպետ ինչ էլ պատահի, բոլորին առողջություն ենք մաղթում: Եվ վաղուց ժամանակն է, որ Առողջապահության նախարարությունն էլ խոսքից գործի անցնի։

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ 3 պատգամավոր կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ»

... Ավագ սերնդի մարդիկ հիշում են այն ժամանակները, երբ Հայաստանը հայտնի էր ոչ միայն անուններով, այլև ամբողջ աշխարհում ճանաչված դպրոցներով` վիրաբուժության (սրտային և ընդհանուր), ակնաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, ատամնաբուժության մասին նույնիսկ չեմ խոսի, քանի որ այսօր էլ բուժվելու են գալիս մեզ մոտ, ոչ թե մենք` նրանց։

Սամվել Մայրապետյանի բուժումը պետք է շարունակվի Գերմանիայում. փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ

Ժամանակին հայտնի էին խորհրդանիշ դարձած անուններ` Ալեքսանդր Միքայելյանն իր սրտային վիրաբուժության ինստիտուտով, կողքին՝ Կառլեն Ադամյանն իր սրտաբանական կենտրոնով, Լեմիկ Նազարովն իր իսկ հիմնադրած պրոկտոլոգիական կլինիկայով, պրոֆեսոր Մարգարյանի ստեղծած մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայությունը, ԽՍՀՄ–ում առաջին ախտորոշիչ կենտրոններից մեկը` այն ժամանակ տակավին երիտասարդ Հայկ Նիկողոսյանի գլխավորությամբ...

Այսինքն, զրոյից նոր բժշկական Հայաստան կառուցելու որևէ անհրաժեշտություն չկար, միայն թե պահպանեին հինն ու զարգացնեին։ Ինչո՞ւ չի ստացվում։

Мигран Погосян на мероприятиях столетия Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

Պատճառը ոչ մեկն է և ոչ էլ երկուսը, սակայն ահա գլխավորներից մեկը. Հայաստանը խորհրդային վերջին տարիներին Ազնաուրյան Արտաշես Վարդանովիչ անունով առողջապահության նախարար ուներ, որն արժանիորեն շարունակում էր Գաբրիելյան Էմիլ Սամսոնովիչի գործը, սակայն այնպես ստացվեց, որ նոր իշխանության գլուխ եկավ Լևոն Տեր–Պետրոսյանը և Ազնաուրյանին անմիջապես հրավիրեցին վարչապետի մոտ, որը ևս նոր էր։

Վարչապետը նրբանկատ, խղճով մարդ էր, հասկանում էր, թե ում է հրավիրել իր մոտ, սակայն Ազնաուրյանն էլ երեկ չէր լույս աշխարհ եկել։

– Մի տանջեք Ձեզ, ինձ համար ամեն ինչ պարզ է, ես հեռանում եմ, – ասաց նախարարը։

–Հասկանո՞ւմ եք, – ամաչելով ասաց խղճով վարչապետը, – խնդիրը Ձեր որակավորումը չէ... Բանն այն է, որ դուք կուսակցության անդամ եք, իսկ նոր կառավարությունում կոմունիստներ չպետք է լինեն։

Նախարարը հեռացավ։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան

... Է՞լ ինչը վերացավ։ Եթե խոսենք բժշկության մասին, այսօր այն վախենալու հարաբերակցությամբ՝ մեծամասամբ բիզնես է, քան առողջապահություն, իսկ հիվանդն էլ այլևս ոչ թե հիվանդ է, այլ մեծամասամբ հաճախորդ։ Որքան ավելի վճարունակ, այնքան ավելի լավ ինչպես հիվանդի, այնպես էլ բժշկության համար։

Ընթացիկ տարվա սկզբին Առողջապահության նախարարությունը պատրաստել էր «ոլորտի զարգացում և Հայաստանի բնակչության առողջության մակարդակի բարձրացում» նախագիծը։ Նախատեսվում է, որ բուժօգնությունը և բժշկական ծառայությունները  ժամանակին կմատուցվեն, պատշաճ մակարդակի՝ անկախ բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Սակայն այս ամենը դեռ պետք է հասնի մեզ։

Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Անցածի և բնակության վայրի մասին։ Հիշում եմ այն ժամանակները, երբ բժշկության բոլոր մասնագիտությունների լուսատուները առողջապահական դեսանտներ էին կազմում և ավտոբուսով շրջում Հայաստանի քաղաքներով։ Գրաֆիկը նախապես էր մշակվում, ժամանակին իրազեկում էին, բնակչությունն էլ իրեն սպասել չէր տալիս։

Работа хирурга-отоларинголога - Sputnik Արմենիա
Հայերը ոչնչով չեն զիջում. մեր բժիշկները վերականգնում են մեծերի ու փոքրերի լսողությունը

... Սպասվածի և սոցիալական կարգավիճակի հետ կապված։ Կանխատեսվում է, որ 20-30 տարի անց տեխնոլոգիաները  թույլ կտան փոխարինել մարդկային գրեթե բոլոր օրգանները, այդ թվում նաև ուղեղը։ Դա թույլ կտա մարդկանց գրեթե անմահ դարձնել, որից հետո ամբիցիոզ քաղաքական գործիչները կարող են մտածել հավերժ կառավարելու մասին։

Չէ՞ որ հենց իշխանությամբ ուժեղներն ու փողով հարուստները կկարողանան առաջինը հավակնել տասնամյակով կյանքը երկարացնող տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու այն ժամանակ, երբ սովորական մարդիկ ստիպված կլինեն բավարարվել կյանքի այն ցիկլով, որը գործում է այսօր։  Ո՞վ է վիճում. բժշկության հնարավորություններն անսահմանափակ են, սահմանափակ են հիվանդների հնարավորությունները։

Այդ ընթացքում բուժսպասարկման գներն աճում են, կարծում են ոչ էլիտար հիվանդները, իսկ դրա որակը զգալի քանակի համար՝ նվազում։ Կան հարցեր նաև բժիշկների որակավորման մասով. նրանք հաճախ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ուժ են ունենում։

Чемпионы Европы возвратились в Ереван (3 мая 2018). Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Ինչու է Արթուր Ալեքսանյանը սեփական միջոցներով բուժվում ԱՄՆ–ում. պարզաբանում է պաշտոնյան

... ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հաշվետվությունից։ 2019 թվականի համար հաշվարկված ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխման գործակցի մասին։ Ծնելիություն` միջինում օրական 111 երեխա  (ժամում` 4.63)։ Մահացություն` միջինում օրական 75 մարդ (ժամում` 3.13)։ Սկզբունքորեն այդքան էլ վատ չէ, սակայն ինչ կլինի հետագայում՝ կապրենք, կտեսնենք։  Իսկ առայժմ, աշխարհի 169 երկրներից ամենաառողջը ճանաչվել է Իսպանիան: Կյանքի տևողությամբ այն շուտով կգերազանցի Ճապոնիային։ Կլիմայից բացի ի՞նչն է օգնում իսպանացիներին՝ առողջապահության օրինակելի ծառայությունն ու միջերկրական դիետան, որն իր մեջ ներառում է ձիթապտղի յուղ և ընկուզեղեն։

Ընկուզեղեն մենք շատ ունենք. ձիթապտղի ձեթի մասին տարբերակներ են հնարավոր։

Լրահոս
0