Աշխարհի առաջնություն. մրցավարների որոշումն անսպասելի է եղել հայ բռնցքամարտիկի համար

Բռնցքամարտիկ Էրիկ Պետրոսյանը վստահ է եղել, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը հաջող է ընթանում, ուստի գրանցված պարտությունը նրա համար շատ անսպասելի էր։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Բռնցքամարտիկ Էրիկ Պետրոսյանը չորեքշաբթի Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում զիջել է կանադացի Ռոբին Բասրանին։

Հաղթական մեկնարկ. հայ բռնցքամարտիկը ջախջախեց անգլիացուն

«Ուժերս փոքր-ինչ զիջեցին և պարտվեցի։ Բայց մենամարտի ընթացքում ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ամեն ինչ հաջող է ընթանում։ Չէի մտածում, որ կպարտվեմ, մրցավարների որոշումն ինձ համար անսպասելի էր»,– հայտարարել է բռնցքամարտիկը` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Հայաստանի դրոշն ամեն անգամ բարձրացնելը սխրանք է. մարզիկները վերադարձան Հայաստան

Տղամարդկանց շարքում աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Եկատերինբուրգում սեպտեմբերի 8-21–ը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала