«Սա ճիշտ ճանապարհ է». Փաշինյանը` Հայաստանի արտաքին պարտքի մասին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը գրել է Հայաստանի արտաքին պարտքի նվազման մասին` նշելով, որ այդ նվազումն ինքնանպատակ չէ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Այս տարվա օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով»,– գրել է նա։

Նրա խոսքով` սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա:

Moody"s–ն ու Հայաստանը. ինչ կտա վարկանիշի բարձրացումը երկրին և հասարակ քաղաքացուն

Հիշեցնենք, որ ըստ կառավարության հրապարակած տվյալների` 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

Նվազումը` նվազում, բայց առջևում դեռ պիկեր կան. ինչո՞ւ է Հայաստանը վախենում արտաքին պարտքից

Լրահոս
0