00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց

© Sputnik / Aram NersesyanМинистр экономразвития и инвестиций Тигран Хачатрян на армяно-болгарском бизнес-форуме (12 марта 2019). Еревaн
Министр экономразвития и инвестиций Тигран Хачатрян на армяно-болгарском бизнес-форуме (12 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սինգապուրն ու Եվրասիական տնտեսական միությունը պարտավորվում են ավելի քան 12 000 ապրանքատեսակի համար զրոյացնել մաքսատուրքերը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։

«Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը»,– ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով համաձայնագրի նախագիծը։

Համաձայնագրով նախատեսվում է համաձայնագրի վավերացումից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների ու Սինգապուրի համար սահմանել ապրանքների, ծառայությունների և ներդրումների շուկա մուտքի ազատականացման փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ։

Человек, раздающий деньги - Sputnik Արմենիա
Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

Բայց մինչ այդ, ընդհանուր համաձայնագրից բացի, դրա շրջանակում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պետք է նաև առանձին երկկողմ համաձայնագրեր կնքեն Սինգապուրի Հանրապետության հետ։

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնության արժանացրեց նաև այս` երկկողմ համաձայնագրի նախագիծը։

«12 229 ապրանքատեսակից 4858–ի դեպքում նախատեսվում է կիրառել 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ անմիջապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, 597 ապրանքների մասով մաքսատուրքի չափը կիջեցվի 0-ի երեք տարի հետո, 2340 ապրանքների մասով` 5 տարի հետո, իսկ 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց, ևս 716 ապրանքի մասով` 10 տարի հետո»,– ասաց նախարարը։

Խաչատրյանը նաև հայտնեց, որ 1517 ապրանքների համար բացառություններ են սահմանվել։ Դրանց վրա համաձայնագիրը չի տարածվի և մաքսատուրքերը չեն զրոյացվի։

Փոխարենը Սինգապուրն ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրների պարտավորվել է մաքսատուրքերից ազատել համաձայնագրով նախատեսված բոլոր ապրանքները` անմիջապես համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, առանց հետաձգման։

«Այսինքն` Հայաստանից Սինգապուր արտահանվող համաձայնագրով նախատեսված բոլոր ապրանքները առանց մաքսատուրքերի կներկրվեն Սինգապուր»,– ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ Սինգապուրի Հանրապետություն հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցությունները ԵԱՏՄ–ում մեկնարկել են Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման մասով բանակցություններ սկսելու մասին» որոշմամբ։

Ռուսները կգնան, բայց չինացիները չեն գա. ինչ կտա Հայաստանին ՀԿԵ–ի շուրջ ծավալված աղմուկը

Մինչ օրս Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում ձևավորել են պայմանավորվածությունների փաթեթներ՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձևաչափով։

«Այսօրվա Հայաստանում չեք հանդիպի հին խոչընդոտներին». վարչապետը` գործարարներին

Լրահոս
0