Խելացի ժամացույցը մարդու կյանք է փրկել

© Pixabay / Pixabay/ FloTVГаджеты Apple: iPhone SE, iWatch
Гаджеты Apple: iPhone SE, iWatch - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան արտադրության խելացի ժամացույցը ընդամենը մեկ ծանուցում է ուղարկել տիրոջը, և դրա շնորհիվ տղամարդը փրկվել է մահից։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Էլեկտրասրտագրության հնարավորությամբ օժտված Apple Watch խելացի ժամացույցը 30-ամյա բրիտանացու կյանք է փրկել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Прохожая у магазина Xiaomi в Ереване - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը

Սովորական ծանուցումը ստիպել է տղամարդուն գնալ հիվանդանոց և անցնել ամբողջական բժշկական հետազոտություն։ Սկզբում բժիշկները կասկածանքով են վերաբերվել Apple Watch-ի ցուցմունքներին, բայց  սարքավորումները հաստատել են, որ Քրիս Մինտն ունի շողացող առիթմիա։ Մասնագետները հայտնաբերել են, որ սրտի երկու փականները վիրահատության կարիք ունեն։

Բժիշկները նաև նշել են, որ հնարավոր է՝ Մինտը սրտի կաթված ստանար, եթե չլիներ Apple Watch-ը։

Քրիսի կինը՝ Թիֆանին, էլեկտրոնային նամակի միջոցով այս պատմությունը ներկայացրել է Թիմ Քուկին, իսկ Apple ընկերության գլխավոր տնօրենն այսպես է արձագանքել. «Ես ուրախ եմ, որ ձեր ամուսինը դիմել է բժիշկներին, և հիմա նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Շնորհակալ եմ, որ այդ դեպքի մասին պատմել եք մեզ․ դա մեզ ոգեշնչում է շարժվել առաջ»։

Amazon-ն առաջարկում է շփվել ակնոցի և մատանու միջոցով

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Apple Watch-ը մարդու կյանք է փրկում։ Միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին Apple-ի ցուցադրության ժամանակ նման բազմաթիվ դեպքեր են հիշատակվել։

Լրահոս
0