Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ

© Sputnik / Armenuhi MkhoyanЦеремония передачи спасательной техники от правительства Японии Ширакской области (9 мая 2019). Гюмри
Церемония передачи спасательной техники от правительства Японии Ширакской области (9 мая 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին, բայց ամբողջությամբ այրվել է 20 քմ տարածքով խոհանոցը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 68–ամյա քաղաքացի է մահացել։

Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է 20 քմ տարածքով խոհանոցն ամբողջությամբ. հատակին հայտնաբերվել է բնակչի  (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.) դին: Մեր տեղեկություններով` մահացածը երեխաներ չուներ, ապրում էր եղբոր ընտանիքի հետ։

 

Լրահոս
0