Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում

© Sputnik / Aram NersesyanSOS - Детские деревни, Котайк
SOS - Детские деревни, Котайк - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ մտավախություն հայտնեց, որ որոշումը դարձյալ սխալ մեկնաբանության է արժանանալու։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», «Վանաձորի մանկատունը»։

Протухшее мясо на рынке в Еревaне - Sputnik Արմենիա
Տհաճ հոտով միս և թերի սննդամթերք. Գավառի մանկատանը թերություններ են հայտնաբերել

Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։ Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ որոշումը դարձյալ սխալ մեկնաբանության է արժանանալու։ «Հիմա կասեն` կառավարությունը էլի գիշերօթիկ դպրոցներ է փակում» ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հորդորեց հնարավորինս մանրամասն զեկուցել հարցը։

«Այս որոշումը մշակվել է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար և դա ամենևին չի նշանակում, թե նախարարությունը կամ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից։ Փոխվում է պարզապես այդ աջակցության ձևը։ Եվ նշեմ, որ 2020թ.–ից մենք գրեթե եռապատկում ենք ամբողջ Հայաստանում երեխաների ցերեկային աջակցության ֆինանսավորումը»,– ասաց նախարար Զարուհի Բաթոյանը։

Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով

Նա նաև հայտնեց, որ 200 երեխա վերադարձել է ընտանիք։ 2019-ին գիշերօթիկ հասատատություններում խնամք է ստացել 360 երեխա։

16 ընտանիքների ծնողներ ընդգրկվել են տնտեսական ակտիվացման ծրագրերում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց երեխաներին պահելու։

Ծրագրի արդյունքում խնայված գումարը տրամադրվելու է երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծմանը և խնամատար ու կենսաբանական ընտանիքների ֆինանսական օժանդակությանը։

Նախարարն ասել է` ինչպես օգնել երեխաներին և մեկնաբանել է գիշերօթիկների փակման հարցը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала