00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նախկին փոխվարչապետի 7 առաջարկները

© Sputnik / Asatur YesayantsАрмен Геворгян
Армен Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր՝ «թավշյա հեղափոխությունից» մոտ մեկուկես տարի անց, նախկին իշխանությունների ներկայացուցիչները բաժանվել են երեք խմբի։

Ամենամեծ խումբը պայմանականորեն կարելի է անվանել Սպասողների խումբ։ Այս մարդիկ հիմնականում ձայն չեն հանում, չեն երևում ու սպասում են։ Ինչին են սպասում՝ բնականաբար, նոր իշխանությունների ձախողմանը, որպեսզի արտասանեն բոլորիս հայտնի արտահայտությունը՝ «Ասում էինք, չէ՞»։ Երկրորդ խումբը՝ Քննադատողների խումբն է։ Քննադատում են հիմնականում վարչապետին, ուշիուշով հետևում են նրա ամեն քայլին, ամեն ելույթին և փորձում են ապացուցել, որ այդ մարդը երկիրը տանում է դեպի կործանում։ Եվ վերջապես երրորդ խումբը՝ Առաջարկողների խումբն է։ Ավելի ճիշտ դա խումբ էլ չէ, ուղղակի կան շատ քիչ թվով մարդիկ, երևի մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, որոնք փորձում են վերլուծել մեր իրականությունը և զարգացման ուղիներ առաջարկել։ Այդ մարդկանցից մեկը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է։

Նախկին փոխվարչապետի 7 առաջարկները
Իր վերջին հոդվածում Արմեն Գևորգյանը արդարացիորեն փաստում է.

«Հասարակության համար ամենաօպտիմալ պետությունն այն է, որը ներկա չէ քո ամենօրյա կյանքում։ Ավելի ճիշտ՝ այն առկա է, բայց դու դա չես զգում»։

Համաձայնեք, շատ ճիշտ նկատառում է։ Բայց ինչ անենք, որ նման հարմար պետություն ունենանք։ Նախկին փոխվարչապետը 7 կետից բաղկացած ծրագիր է առաջարկում։

Առաջին՝ ընտրական օրենսդրության և ընտրական համակարգի բարեփոխումներ։ Քաղաքացիների համար ընտրություններին և հանրաքվեներին պարտադիր մասնակցության պայմանի ներդնում։ Այս կարճ հաղորդման ընթացքում շատ դժվար է մանրամասն վերլուծել ընտրություններին պարտադիր մասնակցության առաջարկը։

Ասեմ միայն, որ նման պայման գոյություն ունի աշխարհի 11 երկրներում։ Ուղղակի մի բան է, երբ 50 դոլարով տուգանում ես բելգիացուն կամ ավստրալացուն, որը ամսական 4000 դոլար է ստանում, բոլորովին այլ բան է, երբ փող ես ուզում հայաստանցուց, որը հազիվ է իր ընտանիքի գոյությունը պահպանում նվազագույն աշխատավարձով։

Երկրորդ առաջարկը՝ մասնակցային ժողովրդավարության հիմնական բաղադրիչների և դրսևորումների ակտիվ առաջմղում, տեղական նշանակության հանրաքվեների և հանրային կարծիքի հարցումների հաճախակի անցկացում: Համաձայնեք, բոլորովին էլ վատ առաջարկ չէ՝ ես որպես քաղաքացի, իհարկե, ուրախ կլինեի, եթե պետությունը պարբերաբար հանրաքվեներ անցկացներ և հարցներ իմ կարծիքը ամենատարբեր հարցերի վերաբերյալ, ինչպես դա անում են Շվեյցարիայում։ Բայց նաև քաջ գիտակցում են՝ դրա համար փող է պետք, իսկ մեր պետությունն ամենահարուստներից չէ։
Երրորդ՝ Մասշտաբի և որակի առումով արմատական բարեփոխումներ կրթական համակարգում։ Էլի բոլորովին դեմ չեմ։ Բայց իրականությունից չկտրվենք՝ տեսեք, թե ինչ է կատարվում այս օրերին, երբ ներկայացվել է կրթական բարեփոխումների ծրագիրը։ Աննախադեպ բան՝ համալսարանի դասախոսները միացել են ուսանողներին, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը։ Այսինքն՝ մի բան է կրթական համակարգի բարփոխման մասին խոսելը, բոլորովին այլ բան է այդ բարեփոխումներն իրականացնելը՝ կարող ես պաշտոնից զրկվել։
Չորրորդ՝ նյութական և իրավական տեսանկյունից նոր տիպի պրոֆեսիոնալ կազմակերպությունների և արհմիությունների ստեղծում և ամրապնդում։ Համաձայնեք, այս առաջարկն էլ կարելի է միայն ողջունել։ Ուղղակի՝ եթե խոսում ենք արհմիությունների մասին, եկեք նախ հասկանաք, թե ինչու դրանք անկախության հռչակումից ի վեր Հայաստանում ընդհանրապես չեն գործում, ինչու աշխատողը պաշտպանված չէ։ Այ եթե հասկանանք, միգուցե կհաջողվի իրական, գործող արհմիություններ ստեղծել։
Հինգերորդ՝ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հզորացում: Բոլորովին դեմ չեմ։ Բայց ախր շատ լավ գիտեմ, որ Հայաստանում կուսակցությունները հիմնականում անձերի շուրջն են ստեղծվում, այլ ոչ թե գաղափարախոսության։ Եվ ընտրություններում պարտվելուց հետո կուսակցությունը գրեթե վերանում է՝ հանրապետականները ձեզ օրինակ։
Վեցերորդ՝ դատաիրավական համակարգի խորքային փոփոխություններ։ Ընդ որում՝ այս առաջարկը անմիջականորեն առնչվում է նախկին փոխվարչապետի յոթերորդ և վերջին առաջարկի հետ, այն է՝ սահմանադրական բարփոխումներ, որովհետև առանց Սահմանադրությունը փոխելու դատաիրավական համակարգում էական բարեփոխումներ իրականացնելն անհնար է։

Մի ժամանակ Սահմանադրությունը փոխելու գաղափարը աշխուժորեն քննարկվում էր, հիմա դրա մասին խոսակցությունները գրեթե իսպառ վերացել են, իշխանությունները լռում են։

Բոլոր դեպքերում՝ ես լինեի իշխանությունների փոխարեն, անպայման կքննարկեի նախկին փոխվարչապետի այս առաջարկները։ Մարդը ոչ սպասում է, թե երբ իշխանությունները կտապալվեն, ոչ էլ խստորեն քննադատում է նրանց ամեն քայլը. գոնե առաջարկներ է անում։

Լրահոս
0