00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կեղծ լուրեր. սուտ է, բայց այնքան գեղեցիկ

CC BY-SA 2.0 / Benh LIEU SONG / Où est PinocchioКуклы-марионетки Пиннокио
Куклы-марионетки Пиннокио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այնքան դժվար է դարձել սուտը ճշմարտությունից զատելը, որ երբ Ֆիդել Կաստրոն մահացավ, շատերը հեգնանքով հարցնում էին՝ էլի մահացա՞վ։ Ախր լրատվամիջոցները Միխայիլ Գորբաչովին էլ են արդեն առնվազն մի տասը անգամ հուղարկավորել։

Ժամանակին նույնն անում էին նաև Նելսոն Մանդելայի հետ։ Ինչու են տարածվում կեղծ լուրերը։ Պատճառներից մեկն այն է, որ կեղծ լուրը կարող է եկամուտ բերել։

Կեղծ լուրեր՝ սուտ է, բայց այնքան գեղեցիկ
Մի օրինակ՝ ամերիկյան վերջին նախագահական ընտրություններից։ Այն ժամանակ Թրամփի օգտին համացանցում ակտիվորեն աշխատել է մեր հարևան երկրի՝ Վրաստանի քաղաքացիներից մեկը։ Համաձայնեք՝ առաջին հայացքից մի քիչ էլ անտրամաբանական է թվում։ Վրաստանը Ռուսաստանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, ուրեմն թբիլիսցի ուսանողը, բնականաբար, պիտի շահագրգռված լիներ, որ ընտրվի Հիլիարի Քլինթոնը, որը միշտ էլ քննադատել է Կրեմլի քաղաքականությունը։ Բայց երբ վրացի երիտասարդին՝ Բեքա Լաթսաբիձեին հարցրել են՝ «Լավ, քո շահը ո՞րն է», նա շատ անկեղծ պատասխանել է.

«Իմ շահը հենց շահն է։ Ուզում էի, որ իմ ինտերնետային էջը հնարավորին շատ դիտումներ ունենա, որովհետև դրանք գովազդ են ապահովում, որից ստացված գումարը դնում եմ գրպանս։ Սկզբից փորձեցի Հիլարիի օգտին կեղծ լուրեր տարածել, բայց հաջողություն չունեցա. հասկացա, որ ամերիկացիներն այդ կնոջը չեն սիրում: Ստիպված անցա Թրամփին»։

Այս պարզ տրամաբանությամբ, ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներն էլ են առաջնորդվում՝ «կապ չունի, թե ում կօգնի կամ ում կվնասի սուտ տեղեկությունս»։ Գլխավորը՝ որ հնարավորին շատ դիտում ունենաս. գովազդատուն միայն դրան է նայում։ Իհարկե, քաղաքական նախասիրությունների հանգամանքն էլ է երբեմն մեծ դեր խաղում՝

«Չեմ սիրում այս իշխանություններին, ճշմարտանման մի կեղծ լուր կտարածեմ, համախոհներս ոչ միայն մեծ պատրաստակամությամբ կհավատան, այլև կտարածեն։ Ես էլ հաճույք կստանամ»։

Բայց կան նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողը ուղղակի գեղեցիկ պատմություն է հորինում՝ ընթերցողի սիրտը շահելու համար։ Եվ խնդրում եմ չմեղադրել հայաստանցի իմ գործընկերներին, քանզի սիրուն մարդկային պատմություններ հորինելու ավանդույթը ամենևին էլ մեզ մոտ՝ Հայաստանում չի ձևավորվել։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Ամերիկացի լրագրող Ջանեթ Քուքը մոտ 40 տարի առաջ՝ 1980 թվականին «Վաշինգտոն փոստում» տպագրեց մի սրտաճմլիկ հոդված ութամյա թմրամոլի մասին։ Մանրամասն նկարագրում էր, որ այդ խեղճ տղայի բարալիկ ձեռքերը ծածկված են սրսկման հետքերով, որ վատ շրջապատում է հայտնվել պետական չինովնիկների քար անտարբերության պատճառով և այլն։ Մի խոսքով, կոնկրետ երեխայի օրինակով շատ կարևոր սոցիալական պրոբլեմ էր վեր հանել։

Как армянские стеклоделы изготавливали разнообразную тару для коньяка - Sputnik Արմենիա
Դեղ, թե կոնյակ` կեղծիքն անթույլատրելի է. Ռուսաստանում և Հայաստանում պայքար են սկսել
Ասում են՝ ընթերցողները չէին կարողանում զսպել արցունքները՝ այդ հոդվածն ընթերցելիս։ Արձագանքների մի տեղատարափ սկսվեց։ Եվ հեղինակին շնորհվեց Պուլիտցերյան մրցանակ՝ լրագրողի համար ամենապտվավոր պարգևը՝ Օսկարի նման մի բան։
Երբ Վաշինգտոնի քաղաքապետն սկսեց որոնել այդ տղային, բնականաբար, դիմեց լրագրողուհուն՝ թե որտեղ ես հանդիպել թմրամոլ երեխային, ուզում ենք գտնել և հոգ տանել նրա մասին։ Լրագրողն էլ ասաց, թե իրավունք ունի չբացահայտել նյութի աղբյուրը և թերթի խմբագրությունն էլ պաշտպանեց իր թղթակցին։ Ի վերջո ամեն ինչ բացահայտվեց։ Ոչ մի թմրամոլ երեխա էլ չի եղել, այդ ամենը «Վաշինգտոն փոստի» թղթակիցը ծայրից ծայր հորինել է։ Գոնե այնքան ազնիվ գտնվեց, որ Պուլիտցերյան մրցանակը վերադարձրեց։ Գիտե՞ք որն է գաղտնիքը՝ բոլորն ուզում էին, որ այդ պատմությունը հավաստի լիներ։ Ուզում էին հավատալ։

Մի քանի տարի առաջ աշխարհի գրեթե բոլոր ամենահեղինակավոր լրատվամիջոցները՝ ԲիԲիՍի-ն, «Ինդիփենդենթ» և «Գարդիան» բրիտանական թերթերը, նույնիսկ ամերիկյան «Թայմը» լուր տարածեցին այն մասին, որ միլիարդատեր Անտոնիո Ֆերնանդեսը՝ «Կորոնա» գարեջրի հայտնի ընկերության հիմնադիրը, որը կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում, միլիոնատեր է դարձրել իր հարազատ իսպանական գյուղի բոլոր 700 բնակիչներին։ Իր կտակում կարգադրել է նրանցից յուրաքանչյուրին բաժանել երկուսուկես միլիոն դոլար։

Հետո պարզվեց, որ այդ լուրը բացարձակ սուտ է։

Բայց խոստովանեք, մարդ չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ դա սուտ է։ Ախր այնքան գեղեցիկ է։

Լրահոս
0