Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը մայրական կապիտալ չի ստացել

© Sputnik / Евгения Новоженина Маргарита Симоньян на сцене проекта "Ты супер! Суперсезон"
Маргарита Симоньян на сцене проекта Ты супер! Суперсезон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է երեխաների առօրյայի մասին և նեղսրտել, որ չի հասցնում ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է՝ ինչու չի դիմել մայրական կապիտալ ստանալու համար։

Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян во время форума Россия - страна возможностей (14 марта 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Մարո Տիգրանովնան արդեն կարողանում է հայրիկի նման խոժոռել հոնքերը». Մարգարիտա Սիմոնյան

Սիմոնյանը նշել է, որ կարող էր մայրական կապիտալ ստանալ դեռ երկրորդ երեխայի ծնվելուց հետո։

«Գուցե իմ բացատրությունը տարօրինակ թվա, բայց մեր երկրում ավելի շատ մարդիկ կան, քան մենք, որ այդ գումարի կարիքն ունեն։ Եվ ես նույնիսկ անհարմար եմ զգում դրա համար դիմել պետությանը», – ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ իրենց ընտանիքում 11 հոգի է ապրում։ Երեխաներին զբաղեցնողների պակաս չի զգացվում։

«Իսկական հայկական ընտանիք է. երբ բազմաթիվ հայ բարեկամներ մեկ տանն են ապրում և ավելի շատ էլ գալիս են։ Ահա շուտով կգա հայրս, հետո քույրս և հորաքույրս», – ավելացրել է Սիմոնյանը։ Այդ պատճառով երեխաների հետ շատ զբաղվողներ կան։

Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքերը» առաջին հորիզոնականում է

Նա խոստովանել է, որ իրենց ընտանիքում մեծ ուշադրություն են դարձնում երեխաների կրթությանը. նրանք շատ դաստիարակներ ունեն, ամբողջ օրը զբաղված են, խոսում են, գրում և կարդում 5 լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, չինարեն, ֆրանսերեն)։

«Նրանց հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, քան ես ու նրանք կցանկանայինք», – խոստովանել է Սիմոնյանը։

Եթե խնամակալության օրգաններն այսօրվա պես գործեին, մեզ կխլեին մեր ծնողներից. Սիմոնյան

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 19-ին Սիմոնյանի ու Քեոսայանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից:

Լրահոս
0