Անի պատմական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրի մուտքի ռեժիմը փոխվելու է

© Sputnik / Dmitriy Pisarenko / Город Ани. Турция (Западная Армения)
Город Ани. Турция (Западная Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2020թ.–ից սկսած` բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ազատ այցելելու սահմանային Նորշեն բնակավայր, որտեղից հստակ երևում է պատմական Անին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող գյուղի մուտքի ռեժիմը փոխվելու է։ Արդյունքում` բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Թուրքիան չի ցանկանում 2026 թվականի օլիմպիադան անցկացնել Արևմտյան Հայաստանի տարածքում

Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Հայկական արյուն. վերադարձ կորուսյալ Հայրենիք

«Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ հայտարարելու, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշեց մարզպետը։

«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա

Նա շեշտեց, որ սա ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Նշենք, որ Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույտվությունը։

Լրահոս
0