00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Խորեն Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՖՖ նախագահի թեկնածությունից

© Sputnik / Asatur YesayantsХорен Оганесян
Хорен Оганесян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններին նախապես առաջադրված չորս թեկնածուներից «մրցավազքի» մեջ մնացին երկուսը: Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ՀՖՖ-ն մերժեց, Խորեն Հովհաննիսյանը էլ որոշեց պայքարից հրաժարվել:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագայի ընտրություններին կմասնակցեն Թովմաս Գրիգորյանն ու Արմեն Մելիքբեկյանը: Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը որոշել է հրաժարվել պայքարից ու սատարել թեկնածուներից մեկին՝ Մելիքբեկյանին:

Лусине Бакумян - Sputnik Արմենիա
Խախտումներ` ՀՖՖ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի ընտրության հարցում. ի՞նչ է կատարվել

Ընտրություններին նախորդող ելույթների ու քննարկումների ժամանակ Խորեն Հովհաննիսյանի անունը ամենաքիչն էր հնչում: Ինչ-որ տեղ արդեն պարզ էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին իրատեսորեն հավակնում են Թովմաս Գրիգորյանն ու Արմեն Մելիքբեկյանը: Բայց որ Հովհաննիսյանը կհրաժարվեր պայքարից, դժվար էր պատկերացնել:

Հովհաննիսյանը տասն օր առաջ հաստատակամ շարունակում էր քննադատել ՀՖՖ նախորդ ղեկավարությանը, և նշում իր ծրագրերի մասին, ըստ որոնց, պետք է «առողջացներ» հայկական ֆուտբոլը: Եթե պայքարից հրաժարվելու նրա որոշումը ինչ-որ տեղ հասկանալ հնարավոր է, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ, որ լեգենդար ֆուտբոլիստը որոշեց սատարել այն թեկնածուին, որի աշխատանքը ընդամենը մի քանի օր առաջ քննադատում էր:

Ովքեր են Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. տրանսֆերային պատուհաններ և անակնկալներ

Փաստը մնում է փաստ, որ հիմա, ըստ Հովհաննիսյանի, ինքն ու Արմեն Մելիքբեկյանը նույն տեսլականն ունեն ֆուտբոլի զարգացման համար` որոշ տարբերություններով, այդ իսկ պատճառով լեգենդար ֆուտբոլիստն իր թեկնածությունը հանելուց բացի, աջակցելու է երեկվա իր մրցակցին: Սա նշանակում է, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք պատրաստվում էին ձայն տալ Խորեն Հովհաննիսյանին, հիմա քվեարկելու են Մելիքբեկյանի օգտի՞ն:

Լարված պայքար ՀՖՖ նախագահի աթոռի համար. քաղաքական ինտրիգները միայն կխանգարեն

Համենայնդեպս, արդեն հնարավոր է, որ ուժերի հարաբերակցությունը թեքվում է հօգուտ Մելիքբեկյանի: Թովմաս Գրիգորյանը, որը մինչ Հովհաննիսյանի հայտարարությունը, Մելիքբեկյանի հետ ուներ հավասար կամ ավելի շատ հնարավորություններ ՀՖՖ նախագահ ընտրվելու, հիմա արդեն կարծես թե ֆավորիտ չի համարվելու: Չնայած ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից հետո, և չի բացառվում, որ այն մարդիկ, որոնք քվեարկելու էին Հովհաննիսյանի համար, հիմա քվեարկեն ի օգուտ Մելիքբեկյանի: Կարող է տեղի ունենալ նաև ճիշտ հակառակը, ու այդ դեպքում դժվար է ասել, թե ո՞վ է նրանցից ֆավորիտը:

Լրահոս
0