Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Թուրքոմանական խմբավորումները Սիրիայում կտեղափոխվեն այլ հատվածներ»

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Петросян
Армен Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին և դրանցով պայմանավորված աշխարհաքաղաքական իրողություններին: Նա, մասնավորապես, խոսել է Իդլիբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:
Պետրոսյան. «Թուրքոմանական խմբավորումները Սիրիայում կտեղափոխվեն այլ հատվածներ»

Ռազմական գործողություններն արդեն իրականացվում են պարբերաբար, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ առկա է որոշակի պլան հատկապես Սիրիայի կառավարական ուժերի մոտ, որը վերաբերում է նշված շրջանի վերջնական ազատագրմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Ситуация на границе Турции и Сирии - Sputnik Արմենիա
Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով

«Առաջին քայլերը կրելու են ուժային բնույթ, սիրիական բանակը հակամարտության ողջ ընթացքում գործել է այս տրամաբանությամբ: Ակտիվ գործողություններին հաջորդել են կամ ուղիղ, կամ միջնորդավորված բանակցությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի ահաբեկչական խմբավորումներ կան Իդլիբում, որոնցից մեկն էլ Ալ-Քաիդայի սիրիական մասնաճյուղն է, ապա կարելի է եզրակացնել, որ բանակցությունները տեղի կունենան միայն վերջին հնարավոր փուլում»,- նշեց արաբագետը: 

Պետրոսյանի դիտարկմամբ՝ ծայրահեղականներն ունեն հստակ գաղափարական ուղղվածություն և նպատակներ, հետևաբար, շուտ չեն հանձնվի: Սիրիայի ծայրամասերում որոշ խմբավորումներ դեռ ունեն Թուրքիայի հովանավորչությունը, ու քանի որ Թուրքիան նման խմբավորումների կարիք ունի նաև Եփրատի ձախակողմյան հատվածում, ապա հավանականությունը մեծ է, որ այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կլինեն: 

Գեղամյան. «Մերձավոր Արևելքի վերաձևումն ավարտվում է»

«Եթե սկսվի ավելի ակտիվ գործողությունների շրջափուլ, Թուրքիան կմիջնորդի, որպեսզի Սիրիայի հակակառավարական , թուրքոմանական խմբավորումները , որոնց հետ Անկարան ունի անմիջական շփում և ազդում է նրանց վրա, տեղափոխվեն այլ հատվածներ»,- ասաց արաբագետը: 

 Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

Ըստ Պետրոսյանի՝ նրանք, ովքեր չեն ենթարկվի այս տարբերակին, պարզապես կոչնչացվեն, որովհետև չկա մի պետություն, որը կհանդուրժի անհնազանդներին:      

 

Լրահոս
0