00:29 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Ռուսական տանկեր. արխիվային լուսանկար

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

© Photo : press office of the SMD
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17810

Զեկույցի հեղինակները պնդում են, որ պետք է ստեղծել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) մշտական գործող ստորաբաժանում՝ տեղակայման պարբերական փոփոխմամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Արագ փոփոխվող  աշխարհը բերում է սպառնալիքների և մարտահրավերների նույնքան արագ փոփոխության։ Բավական է հայացք նետել քարտեզին` հասկանալու համար, թե ինչպիսի հարևաններով է շրջապատված մեր փոքր երկիրը։ Որպես գոյություն ունեցող տարածաշրջանային սպառնալիքների և մարտահրավերների պատասխան` Երևանը ժամանակին ընտրել է Մոսկվայի հետ սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը։

Թուրքիայում նշել են ռուսական C-400–ի երկրորդ խմբաքանակի առաքման ժամկետները

Հայ–ռուսական հարաբերությունների ռազմական բաղադրիչն իր յուրահատկության և արդիականության շնորհիվ դարձել է բազմաթիվ փորձագետների ուսումնասիրության առարկան։ Այդ թեմային է նվիրված այսօր` նոյեմբերի 5–ին Երևանում ներկայացված «Ռուսաստանը և Հայաստանը տարածաշրջանային անվտանգության համակարգում» վերլուծական տեղեկանքը։ Շնորհանդեսի ամսաթիվը պատահական չէ ընտրված. այս օրերին Երևանում ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը։ Ըստ էության, այս ռազմաքաղաքական կազմակերպությունն ընդհանրացնում է հայ–ռուսական գործընկերությունը։

Презентация аналитического доклада Россия и Армения в системме региональной безопасности (5 ноября 2019). Еревaн
© Sputnik / Ashot Safaryan
«Ռուսաստանը և Հայաստանը տարածաշրջանային անվտանգության համակարգում» վերլուծական տեղեկանքի շնորհանդեսը Երևանում

Զեկույցը հրապարակվել է Միջազգային հարցերի ռուսական խորհրդի` Ռուսաստանի առաջատար ուղեղային կենտրոններից մեկի հովանու ներքո։ Դրա հեղինակներն են ARDI Lab հետազոտական կենտրոնի անվտանգային հետազոտությունների ծրագրի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների ուսումնասիրության բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը և Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի արտահաստիքային փորձագետ Վարուժան Գեղամյանը։

 «Մենք փորձել ենք վերլուծել հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները, թվարկել այն գործոնները, որոնք թույլ կտան կատարելագործել ՀԱՊԿ–ը` որպես տարածաշրջանում կայունության կարևոր բաղադրիչ»,–ասաց Ներսիսյանը շնորհանդեսի ընթացքում։

Նա կարծում է, որ հայ–ռուսական հարաբերությունների կատարելագործումը թույլ կտա ավելի բազմակողմանի կապեր հաստատել` թիրախավորելով համագործակցության զարգացումը նոր ոլորտներում և ձևաչափերով։ Դա իր հերթին թույլ կտա նոր տարածաշրջանային դերակատարներ ներգրավել անվտանգության համակարգում` այդպիսով ամրապնդելով արդեն գոյություն ունեցող ձևաչափերը։

Ինչպես նշվեց վերևում, Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Այդ կառույցում, իհարկե, առկա են խնդիրներ և թերություններ։

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար

Զեկույցի համաձայն, այս խնդիրները ծագում են առաջին հերթին այն պատճառով, որ կազմակերպության անդամներն ունեն տարբեր շահեր և չունեն մեկ ընդհանուր հակառակորդ, ինչը կդառնար միավորող գործոն (ՆԱՏՕ-ի պարագայում այդպիսի գործոն էր ԽՍՀՄ-ը, իսկ 2014 թվականից հետո մասնակի այդպիսին դարձավ Ռուսաստանը)։ Բավական դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Տաջիկստանը կպատերազմի Ադրբեջանի դեմ վերջինիս և Հայաստանի միջև հակամարտության դեպքում, կամ էլ Բելառուսը կպաշտպանի Տաջիկստանի սահմանները Աֆղանստանից ներթափանցող իսլամիստ զինյալներից և նմանատիպ այլ իրավիճակներ։ Ներսիսյանի կարծիքով` ընդհանուր մարտահրավերներ որոնելը և գտնելը շատ առումներով նպաստել է կառույցի ամրապնդմանը։

Այստեղ ավելի ամուր են Ռուսաստանի հետ յուրաքանչյուր երկրի ուղղահայաց, քան միմյանց հետ հորիզոնական կապերը։ Այդ առումով ՀԱՊԿ ամենաիրական և առանցքային շարժիչ ուժը միշտ եղել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Հայաստանի ԱԻՆ–ը Ռուսաստանից և Ճապոնիայից նոր հատուկ տեխնիկա կստանա

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` փորձագետները հանգում են ևս մեկ հետաքրքիր եզրակացության` նշելով, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ ռազմավարական հարաբերությունները մի կողմից, Հայաստան–ԵՄ իրատեսական հարաբերությունները մյուս կողմից` դրա համար հետաքրքիր և մինչև վերջ չվերլուծված հիմք են ներկայացնում։ Նրանց կարծիքով` Հայաստանը, լինելով հուսալի ռազմավարական դաշնակից, կարող է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ օրակարգ ձևավորելու, ինչպես պետությունների և ինստիտուտների միջև ուղիղ երկխոսություն ստեղծելու գործում։

Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին

Զեկույցը պարունակում է նաև խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի ավելի արդյունավետ լուծել ՀԱՊԿ առջև դրված խնդիրները, ամրապնդել Երևանի և Մոսկվայի գործընկերությունը։ Մասնավորապես, հեղինակները պնդում են, որ պետք է ստեղծել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) մշտական գործող ստորաբաժանում՝ տեղակայման պարբերական փոփոխմամբ, ինչը զինծառայողներին հնարավորություն կտա լավ ծանոթանալ հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմերից յուրաքանչյուրին և արդյունավետ կերպով աշխատել դրանց դեմ։

Նրանք նշում են Հայաստանում ԵՄ և ԵԱՏՄ միջև ուղիղ երկխոսության և համագործակցության խնդիրների ու հեռանկարների քննարկման մշտական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը («ԵՄ-ԵԱՏՄ ֆորում»)։

Կարևոր են համարում նաև ռազմաարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, որոնք ուղղված կլինեն թե՛ դեպի ներքին շուկա (Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազա և Հայաստանի ԶՈՒ), թե՛ դեպի արտաքին շուկաներ (մասնավորապես՝ դեպի Մերձավոր արևելք)։ Առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հիմքի վրա «Ուրալվագոնզավոդի» հետ համատեղ ձեռնարկություն հիմնելու հնարավորությունը, որը նպատակ կունենա Т-72Б տանկերն արդիականացնել մինչև T-72B3 մակարդակի։

Փորձագետներն առաջարկում են ՀԱՊԿ դաշնակիցների օրակարգում ընդգրկել հետպատերազմական Սիրիայի համատեղ վերականգնման խնդիրը։ Սա հնարավորություն կտա իրական ռազմական գործողությունների պայմաններում արդյունավետ կերպով կառուցել աշխատանքը, ինչպես նաև նշված ուղղությամբ ամրապնդել Ռուսաստանի դիրքերը։

Ըստ թեմայի

«ՀԱՊԿ–ում ամեն ինչ հարթ չէ, բայց կարևոր կառույց է». ինչ են քննարկել Երևանում
Նշանակալի իրադարձություն է. Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգը
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. լուսանկարներ
ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան
թեգերը:
Սիրիա, Զենք, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ