Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի Սու–30–ի վերաբերյալ. Դավթյան

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցИстребитель Су-30СМ
Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարարությունը զերծ է մնում կործանիչների վերաբերյալ հայտարարություններ անելուց` առաջարկելով սպասել Փաշինյանի ելույթին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր հետո հայտարարություն կանի Սու-30–ի վերաբերյալ, այսօր կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Առաջարկում եմ սպասել երկու օր, վարչապետը հայտարարություն կանի այդ մասին», – ասաց Դավթյանը։

Первые Су-30СМ для Армении на промежуточной посадке в Толмачево - Sputnik Արմենիա
«Տոր» զենիթահրթիռային համալիրները լավ «զույգ» կկազմեն ՍՈւ–30-ի հետ. ռուսաստանցի փորձագետ

Անդրադառնալով «Տոր» զենիթահրթիռային համալիրին` նա նշեց, որ գործընթացը վաղուց է սկսվել, սակայն սառեցվել է։ Այն վերսկսվել է նոր իշխանությունների օրոք։

Նա նաև նշեց, որ ընթացիկ տարում ՊՆ–ն ավելի քան 80 պայմանագիր է ստորագրել սպառազինությունների վերաբերյալ։

Դեկտեմբերի 19-ին համացանցում հայտնվել էին Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին կադրերը։ Դրանք արվել են Տոլմաչյովոյի օդանավակայանում (Նովոսիբիրսկ) միջանկյալ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռների վրա երևում էր Հայաստանի ՌՕՈւ խորհրդանիշն ու «Հայաստան» գրությունը։

Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար-փետրվարին։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետագայում մտադիր է ևս մի քանի նման ինքնաթիռ ձեռք բերել։

Անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. Դավիթ Տոնոյան

Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն ռուսական ավիաշինարարական կորպորացիա է, այն Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է։ Միավորում է Ռուսաստանի խոշոր ավիաշինարարական ընկերությունները, այդ թվում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են՝ «Սու», «ՄիԳ», «Իլ», «Յակ», SSJ, МС-21։

Լրահոս
0