ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 08:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն տեղում է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: