Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել

© Sputnik / Aram NersesyanСотрудницы аэропорта "Звартноц" в дарят подарки пассажирам юбилейного рейса Ереван - Москва (30 декабря 2019). Ереван
Сотрудницы аэропорта Звартноц в дарят подарки пассажирам юбилейного рейса Ереван - Москва (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հոբելյանական»` Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին անակնկալ էր սպասվում։ Նրանք պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք միլիոն ուղևոր է սպասարկվել։ «Հոբելյանական» չվերթը Մոսկվա-Երևան ուղղությամբ է եղել։ Այդ չվերթից օգտվող ուղևորներին անակնկալ էր սպասում՝ քաղցրավենիք, լավ գինի ու հաճելի երաժշտություն։

© Sputnik / Aram Nersesyan«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա
«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները

Ավելորդ է ասել, թե որքան էին հաճելիորեն զարմացել ուղևորները։ Նրանք իհարկե պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։

«Ազիմուտը» իրականացրել է Երևան–Սոչի առաջին չվերթը. կլինեն նաև նոր ուղղություններ

«Դեռ տարվա կեսին նախատեսել էինք, որ տարվա վերջին ուղևորների ռեկորդային թիվ ենք ունենալու։ Տոկոսային հարաբերակցությամբ այն 11%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Անցած տարի 2 միլիոն 693 հազար ուղևոր է սպասարկվել։ Իսկ ընդհանրապես վերջին չորս տարիների ընթացքում «Զվարթնոցի» սպասարկած ուղևորների թիվն աճել է 50%-ով», - լրագրողների հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram Nersesyan«Հոբելյանական» չվերթի ուղևորները
Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա
«Հոբելյանական» չվերթի ուղևորները

Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճի միտումն ակնհայտ է, ինչը թույլ է տալիս հուսալ, որ եկող տարվա վերջին նոր ռեկորդ է սահմանվելու։

Հայաստանի երկնքում նոր ավիափոխադրող կհայտնվի՞

Ուղևորահոսքի աճը, նրա կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի պետհաստատությունները ակտիվացրել են Հայաստանի ճանաչողությանն ու զբոսաշրջային գրավչությանն ուղղված գործողությունները։ Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել՝ որքանով է ուղևորահոսքի ավելացմանը նպաստել Ռուսաստանից Վրաստան չվերթերի դադարեցումը։ Ինչպես հայտնի է, շատ ռուսաստանցիներ դրանից հետո նախընտրում էին Երևանով մեկնել Վրաստան։

© Sputnik / Aram NersesyanՍաթենիկ Հովհաննիսյան
Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա
Սաթենիկ Հովհաննիսյան

2019 թվականի վերջնական վիճակագրությունը կհրապարակվի հաջորդ տարի։ Մինչ տարեվերջ դեռ երկու օր կա, իսկ Ամանորի նախաշեմին ուղևորների թիվն էլ ավելի է աճում։ 

© Sputnik / Aram Nersesyan«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթը
Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել - Sputnik Արմենիա
«Հոբելյանական» Մոսկվա-Երևան չվերթը
Լրահոս
0