00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են բժիշկներն անցկացնում տոնական օրերը, կամ մեկ օր շտապօգնության խմբի հետ. տեսանյութ

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկ օր անցկացրել է շտապօգնության խմբի հետ։ Հաջողվել է հետևել ամբողջ գործընթացին՝ սկսած ահազանգից մինչև քաղաքացիներին օգնություն ցուցաբերելը։

«Մեկը բոլորի ու բոլորը մեկի համար»․այսպիսին է Երևանի շտապօգնության հինգերորդ ենթակայանի կարգախոսը։ Աշխատանքային օրերին օրական մոտ 700 կանչ է լինում, ամեն ենթակայան առավելագույնը հարյուր կանչ է ստանում։ Ամանորի օրերին կանչերի թիվը հասնում է 1000-ի, բնականաբար, ենթակայաններն ավելի ծանրաբեռնված են աշխատում։

Հինգերորդ ենթակայանն արդեն իր ավանդույթներն ունի։ Այստեղ «մշտական հաճախորդների» ցանկ կա՝ անհրաժեշտ բոլոր տվյալներով։ Որպես կանոն դա խրոնիկական հիվանդություն ունեցողներն են, իսկ տվյալները պետք են բլանկը լրացնելու ու արագ արձագանքման համար։

ԱԻՆ աշխատակցի մեկ օրը - Sputnik Արմենիա
Զավեշտալի զանգեր և զվարճալի կանչեր․ մեկ օր հայկական «911» ծառայության առօրյայից

Հեռախոսավար Նվարդ Մարտիրոսյանն ընդունում է զանգերն ու տեղեկությունը փոխանցում հերթապահ բժիշկներին։

Նա ասում է, որ Ամանորին ամենաշատը զանգում են թունավորումների, երեխաների մրսածության ու ճնշման հետ կապված խնդիրների պատճառով։

«Օրը սկսվում և ավարտվում է կանչերով։ Եթե Ամանորի գիշերն ահազանգեր չեն լինում, աշխատում ենք շնորհավորել միմյանց ու բարեմաղթանքներ ասել։ Մասնավորապես, առողջություն ենք մաղթում», - նշում է Նվարդը։

Բուժքույր Գայանե Բադալյանը բազմիցս հերթապահել է Ամանորի գիշերը։ Տներում նրանց հաճախ են հրավիրում սեղանի շուրջ, ուզում են հյուրասիրել։ Որպես կանոն բժիշկները հրաժարվում են, քանի որ պետք է ռացիոնալ օգտագործեն ժամանակը։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

Իսկ ահա բժիշկ Հայկ Հովսեփյանը նախընտրում է չհերթապահել Նոր տարվա գիշերը, բայց դրան հաջորդող օրերին էլ են սեղանի մոտ հրավիրում։ Ոմանք առաջարկում են մի բաժակ խմել տոների կապակցությամբ, սակայն բժիշկը մերժում է։ Իսկ ոչ աշխատանքային ժամերին նախընտրում է տնական օղի, բայց սահմանափակ քանակությամբ։ Քաղաքացիներին էլ է խորհուրդ տալիս ալկոհոլը չչարաշահել։

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը

Նշենք՝ շտապօգնության բժիշկը մեկ հերթապահության համար 20 հազար դրամ է ստանում, բուժքույրը` 10,5 հազար, իսկ վարորդը` 10 հազար։ Բժիշկներն ամսական 6–7 հերթապահություն են ունենում (մեկ հաստիք) կամ 3–4 հերթապահություն (կես հաստիք)։ Ստացվում է` ամբողջական հաստիքով աշխատող բժիշկն ամսական 140 հազար դրամ աշխատավարձ է ստանում։

Մինչ նախորդ տարվա օգոստոս Երևանում շտապօգնության 38 բրիգադ էր գործում, այսօր դրանց թիվը հասել է 53–ի։ Հետևաբար նրանց աշխատանքը թեթևացել է։

Լրահոս
0