00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:11
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Եթեր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար

© Sputnik / Asatur YesayantsВозложение цветов к памятнику Александра Грибоедова (15 января 2020). Еревaн
Возложение цветов к памятнику Александра Грибоедова (15 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրիբոյեդովի անունով Հայաստանում կա գյուղ, դպրոցներ կան, հուշարձան` մայրաքաղաքի կենտրոնում և կիսանդրի Ռուս-հայկական համալսարանի դիմաց։ 2020թ.-ը մի շարք երկրներում համարվում է Գրիբոյեդովի տարի։

«Խոստովանում եմ ձեզ` այնքան եմ կարդացել, որ ոչ մի բանից չեմ զարմանում։ Դա իմ դժբախտությունն է», – գրել է Ալեքսանդր Գրիբոյեդովը ուսանողության տարիներին։

Ի տարբերություն հայ հասարակության, գրողը, հավանաբար, չէր զարմանա Երևանի կենտրոնում նրա հուշարձանը պղծելու միջադեպից։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին երիտասարդ ակտիվիստ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ էր լցրել Գրիբոյեդովի հուշարձանի վրա` հայտարարելով, որ դրանով պատասխանում է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելուն։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում
Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում

Թվում էր, թե ընդհանրապես ինչ կապ ունի Գրիբոյեդովը. հայ ժողովրդի հերոս, ռազմաքաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի անվան շուրջ ստեղծված սկանդալը կապված է 1940–ականներին նացիստական Գերմանիայի և նրա ենթադրյալ համագործակցության հետ, իսկ Գրիբոյեդովը մահացել է խորհրդային իշխանության հաստատումից մեկ դար առաջ։ Ամեն դեպքում պատուհասը ծնվում է հիմարությունից, այլ ոչ թե խելքից։ Շահեն Հարությունյանը մեծ տուգանք է վճարել իր արարքի համար և արժանացել հայ հասարակության սոցիալական և քաղաքական որոշ շերտերի հանդիմանանքին։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Գրիբոյեդովի արձանը պղծելու մասին

Ի դեպ, այդ վանդալիզմը գրողի հուշարձանի մոտ ոչ մի կերպ չի նսեմացնում նրա նշանակությունը հայ ժողովրդի համար։ Այդ կարծիքին է նաև Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում
Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում

«Հավաստիացնում եմ, որ արմատական հայացքներով ակտիվիստի արարքը չի նվազեցնում ռուս-հայկական բարեկամության բարձր մակարդակը և սիմվոլիզմը, որը երկու ժողովուրդների համար մարմնավորում է Գրիբոյեդովը», – նշել է Սանդիկովը հունվարի 15–ին գրողի 225–ամյակի կապակցությամբ նրա հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու ակցիայի ժամանակ։

Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն

Հուշարձանը գրողի նման «նշում» է հոբելյանը. այն Երևանի կենտրոնում տեղադրվել է ուղիղ 45 տարի առաջ։ Հուշարձանի քանդակագործը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետը` Սպարտակ Կնթեղցյանը։ Դրա գրանիտե պատվանդանի վրայի գրությունն ասում է. «Ալեքսանդր Գրիբոյեդովին` երախտագետ հայ ժողովրդից»։

© Sputnik / Asatur YesayantsАлексей Сандыков во время возложения цветов к памятнику Александра Грибоедова (15 января 2020). Еревaн
Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար - Sputnik Արմենիա
Алексей Сандыков во время возложения цветов к памятнику Александра Грибоедова (15 января 2020). Еревaн

Գրիբոյեդովը եղել է Պարսկաստանից Արևելյան Հայաստան ավելի քան 40 հազար հայերի հայրենադարձության կազմակերպիչներից մեկը։ Լինելով Պարսկաստանում բանագնաց` նա մեծ դեր է խաղացել 1828թ.-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը մշակելու գործում, ըստ որի ռուս–պարսկական պատերազմի արդյունքում (1826-1828թթ.) Արևելյան Հայաստանը հայտնվել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ռուս–պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Էրիվանի բերդը, Գրիբոյեդովը մասնակցել է այդ իրադարձություններին և նույնիսկ պարգևատրվել «Էրիվանի գրավելու համար» շքանշանով։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում
Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում

Էրիվանը հարազատ է դարձել գրողի համար նաև այն պատճառով, որ նրա կյանքի օրոք «Խելքից պատուհասի» առաջին և միակ բեմադրությունը եղել է այստեղ։ Գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի` քաղաքը պարսկական գերիշխանությունից ազատագրելուց երկու ամիս անց Երևանում բեմադրվել է ներկայացման առաջին գործողությունը։

Գաղափարի նախաձեռնողները և դերասանները եղել են Սենատի հրապարակում ապստամբությանը մասնակցելու համար աստիճանազրկված նախկին սպաները` ուղարկված Կովկասում գործող բանակ։ Կանանց դերերը նույնպես տղամարդիկ են կատարել` երիտասարդ զինվորականները։ Հիմա այդ բեմադրության մասին վկայում է «Նոյ» կոնյակի գործարանի արտաքին պատի վրայի գրությունը, որը գտնվում է նախկին Էրիվանի բերդի տեղում։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում
Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիբոյեդովի 225–ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում

Գրիբոյեդովին նվիրված առաջին միջոցառումներից մեկը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում հայ–ռուսական բարեկամության այգու բացումն էր` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մանսակցությամբ։ Տարվա ընթացքում Գրիբոյեդովի ծննդյան 225–ամյակի կապակցությամբ միջոցառումներ տեղի կունենա Գյումրիում և Վանաձորում։

Գրիբոյեդովի միջազգային տարի հայտարարվել է նաև Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, հայկական տարբեր գաղթօջախներում։

Լրահոս
0