Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկКоролева Елизавета II
Королева Елизавета II - Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Երբ գրեթե 95 տարի առաջ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ծնվեց, դժվար թե որևէ մեկը կանխատեսեր, որ նա կդառնա իր երկրի ընթացքում ամենաերկար ժամկետով գահակալած թագուհին։
Էլիզաբեթ երկրորդ՝ 68 տարվա գահակալություն

Բայց հիմա արդեն կարելի է փաստել, որ Եղիսաբեթ Երկրորդը անգլիական միակ թագուհին է, որը գահակալել է 68 տարի շարունակ, քանզի հենց այսօր՝ փետրվարի 6-ին, լրացել է այդ 68 տարին։ Նույնիսկ նրա նախա-նախա-նախատատը՝ Վիկտորյա թագուհին, այդքան չի գահակալել, չնայած ընդհուպ մոտեցել է 65-ամյա սահմանագծին։

Британская королевская семья на балконе Букингемского дворца наблюдают на военным парадом, посвященным столетию Королевских Военно-Воздушных Сил (10 июля 2018). Лондон - Sputnik Արմենիա
Եղիսաբեթ 2-րդը շտապ ընտանեկան խորհուրդ է գումարել

Հանուն արդարության պետք է ասել, որ շատ քչերն էին հավատում, որ Եղիսաբեթ Երկրորդն ընդհանրապես երբևէ թագուհի կդառնա։ Դրա համար հրաշքի նման մի բան էր անհրաժեշտ։ Իրականում, ինչպես նկատել է մեկնաբաններից մեկը, Եղիսաբեթ թագուհի դարձրին սերը և ծխախոտը, չնայած թե՛ մեկը, թե՛ մյուսը նրա հետ անմիջական առնչություն չունեին։ Նրա հորեղբայրը՝ էդուարդ Յոթերորդը, սիրահարվեց, 36 թվականին հրաժարվեց գահից ու ամուսնացավ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ։ Թագավոր դարձավ Եղիսաբեթի հայրը, որը թունդ ծխող էր, ու դա էլ եղավ նրա մահվան պատճառը։ Ահա այսպես ուղիղ 68 տարի առաջ՝ 1952 թվականի փետրվարին, Եղիսաբեթը դարձավ թագուհի։ Ամուսնու հետ նա Ավստրալիայի ճանապարհին էր, կանգ էին առել Քենիայում։ Ծառ էր բարձրացել, երբ աղախինը վազելով եկավ ու ասաց. «Իջի՛ր ծառից, թագուհի»։ Ահա այսպես նա իմացավ, որ հայրը մահացել է, և ուրեմն ինքն էլ թագուհի է դարձել։

Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը

Հիմա արդեն Եղիսաբեթ Երկրորդն աշխարհում միակ մարդն է, որը գահակալում է 68 տարի շարունակ։ Ճիշտ է, նրանից ավելի երկար գահակալող եղել է։ Սվազիլենդի առաջնորդ Սոբհուզա Երկրորդը թագավոր էր դարձել 4 ամսական հասակում և թագավորել ուղիղ 82 տարի և 253 օր։ Ուներ 70 կին և 210 երեխա։ Երբ հեռացավ կյանքից, նրա թոռների թիվը գերազանցում էր 1000-ը։ Համաձայնեք՝ այս ռեկորդը գերազանցելը չափազանց դժվար է։

Բայց դառնանք թագուհուն։ Նա անձնագիր չունի, բրիտանական անձնագրերը տրվում են հենց թագուհու անունից։ Եղիսաբեթ Երկրորդը նաև միակ մարդն է, որին թույլատրվում է ավտոմեքենա վարել առանց վարորդական իրավունքի։ Եթե կարծում եք, թե մեքենա չի վարում, չարաչար սխալվում եք։ Եղիսաբեթը մեքենա վարել է սովորել դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նրան վստահել էին բժշկական բեռնատարը։ Ու նա ոչ միայն վարում, այլև ինքնուրույն նորոգում էր մեքենան։ Իսկ այդ հարցում, որ թագուհին մեքենա է վարում, տարիներ առաջ համոզվել է Սաուդյան Արաբիայի արքայազնը։

Нобелевская медаль А. И. Солженицына - Sputnik Արմենիա
Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Երբ Եղիսաբեթ Երկրորդը նստեցրել է արաբ հյուրին իր «Լանդ Ռովերը» և սուրացել Շոտլանդիայի ոլորապտույտ ճանապարհներով, արքայազնը շոկ է ապրել։ Նախ՝ իրենց մոտ այն ժամանակ մեքենա վարելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, բայց ամենակարևորը՝ թագուհին այնպիսի արագությամբ է վարել, որ արքայազնը խուճապահար է եղել և թարգմանչի միջոցով խնդրել է կանգնեցնել մեքենան։

Թագուհին ունի իր սեփական բանկոմատը Բուքինգհեմյան պալատի նկուղում։ Ճիշտ է, դրանից օգտվում են նաև թագավորական ընտանիքի մյուս անդամները։ Թագուհին նաև անձնական բանաստեղծ ունի, որը որպես պարգև ամեն տարի ստանում է մի տակառ ընտիր գինի։ Թագուհու անձնական սեփականությունն են Թեմզա գետի բոլոր կարապները։ 1324 թվականին ընդունված օրենքի համաձայն` թագուհուն են պատկանում նաև Անգլիայի և Ուելսի ջրերում գտնվող բոլոր թառափները, դելֆիններն ու կետերը։ Եթե թառափ բռնեցիք, անմիջապես պիտի կապվեք թագավորական պալատի հետ և ձուկն առաջարկեք թագուհուն։ Եվ միայն եթե նա հրաժարվի, ձուկը ձերն է, կարող եք եփել կամ վաճառել։

Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

Եղիսաբեթ Երկրորդը հսկայական հարգանք է վայելում ոչ միայն Բրիտանիայում։ Օրինակ` ավստրալացիներն ուզում են իրենց Սահմանադրությունը փոխել, դառնալ հանրապետություն, բայց որոշել են դա անել միայն այն ժամանակ, երբ այս թագուհին կհեռանա կյանքից։ Մի անգամ մի մեկնաբանություն կարդացի թագուհու մասին, չեմ հիշում, թե ով էր հեղինակը, բայց շատ ճիշտ բան էր նկատել՝ իր երկար գահակալության ընթացքում այս կինը ոչ մի անգամ մի սխալ բան չի արել, ոչ մի անգամ մի սխալ բառ չի արտասանել։ Ուղղակի իդեալական թեկնածու է բոլոր ընտրություններում ընտրվելու համար։ Պարզապես թագուհիներին չեն ընտրում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն