ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© Photo : official site of the MES of RAՕդերևութաբանական կանխատեսումներ

Օդերևութաբանական կանխատեսումներ
© Photo : official site of the MES of RA
Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
«Եթե ապացուցվեց, ՔՊ-ն հայտարարությամբ հանդես կգա». «Այո»–ի տարբերանշանի շուրջ մեծ աղմուկ է
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +12, երեկոյան` +4-ից +6 աստիճան։