00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցСамозарядный пистолет "Удав"
Самозарядный пистолет Удав - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում կատարվել են բազմաթիվ աղմկահարույց քաղաքական սպանություններ, որոնք պաշտոնապես բացահայտվել են, բայց կասկածները, ենթադրությունները մնացել են:
«Ես եմ սպանել Շվեդիայի վարչապետին». Պետերսոն

Հեռու չգնանք՝ թեկուզ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը Հայաստանում կամ Ջոն Քենեդիի սպանությունը: Բայց կան նաև հայտնի դեպքեր, երբ իրողությունը ցայսօր այդպես էլ չի հաջողվել պարզել նույնիսկ պաշտոնապես, այսինքն քաղաքական գործիչների սպանությունները պարզապես մնում են չբացահայտված: 

Книги - Sputnik Արմենիա
Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր

«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

Ուղիղ 34 տարի առաջ՝ 1986 թվականի փետրվարի վերջին, սպանվեց Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն: Այն ժամանակ աշխատում էի Հայկական պետական լրատվական գործակալությունում և մինչև հիմա հիշում եմ, որ երբ ՏԱՍՍ-ից ստացանք այդ լուրը, ինձ ավելի շատ ցնցեցին դրա հանգամանքները: Եվրոպական երկրի ղեկավարը շարքային քաղաքացու նման պարզապես կնոջ հետ կինո էր գնացել՝ ինչ-որ կատակերգություն դիտելու և ուշ երեկոյան՝ մոտավորապես կեսգիշերին ոտքով տուն էր վերադառնում՝ առանց թիկնապահների ուղեկցության, ինչպես բոլորս ենք վերադառնում, ասենք, «կինո Մոսկվայից»: 

Վարչապետի կինը՝ Լիզբեթը, մի փոքր առաջ էր ընկել, մոտեցել էր բուտիկներից մեկին, ուսումնասիրում էր ցուցափեղկում ցուցադրվող հագուստը և հանկարծ լսեց կրակոցի ձայնը, շրջվեց ու տեսավ, որ ամուսինն ընկած է մայթին: Նետվեց նրա մոտ, այդ պահին մուգ հագուստով տղամարդը ատրճանակից կրակեց նաև կնոջ վրա ու փախավ: Կինը թեթև վնասվածք ստացավ, իսկ Շվեդիայի վարչապետը մահացավ: 

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

Ո՞վ էր այդ տղամարդը: Երկու տարի անց ոստիկանները բռնեցին Շվեդիայի բնակիչ Կրիստեր Պետերսոնին ու մեղադրեցին նրան վարչապետի սպանության մեջ: Այդ մարդու կյանքը, ինչպես ասում են, չէր ստացվել: Ուզում էր դերասան դառնալ, չհաջողվեց, սկսեց խմել ու թմրանյութեր օգտագործել, ինչ-որ հանցագործության համար բանտ նստեց, հետո դուրս եկավ ու էլի չէր կարողանում գտնել իր տեղը կյանքում: Բայց դատավարության ժամանակ նա ամեն ինչ հերքում էր և պնդում, որ ընդհանրապես որևէ կապ չի ունեցել վարչապետի սպանության հետ: 
Իրոք, կասկածներ կային:

Զենքն այդպես էլ չգտան: Վարչապետի տիկինը առերեսման ժամանակ պնդում էր, որ հենց նա էր այն տղամարդը, որին ատրճանակով տեսել էր փետրվարի 28-ի ուշ երեկոյան: Սակայն մնացած վկաների մեծ մասը ասում էր՝ փախչող հանցագործին տեսել ենք, բայց այս մարդը չէր: Պետերսենը դատապարտվեց ցմահ բանտարկության: Նստեց ընդամենը մի քանի ամիս, որովհետև երկրորդ ատյանի դատարանը բեկանեց դատավճիռը ու ոչ միայն ազատ արձակեց ցմահ դատապարտվածին, այլև որոշեց փոխհատուցում տալ նրան՝ 300 հազար կրոն՝ դա մոտավորապես 30 հազար եվրո է: 

Выставка книг, изданных в годы Великой Отечественной войны в СССР - Sputnik Արմենիա
Կոմունիզմն այդպես էլ չկառուցվեց, բայց Մարքսը ճիշտ էր

Պետերսոնը մահացավ մոտ 15 տարի առաջ: Երկու տարի անց սիրուհին հրապարակեց նրա նամակները, որոնցից մեկում Պետերսոնը խոստովանում է՝ այո՛, հենց ես եմ սպանել Ուլոֆ Պալմեին: Շատերը չեն հավատում և տրամաբանում են՝ այս անհաջողակ մարդը, որը հայտնի է դարձել ողջ աշխարհին, շատ հանգիստ կարող էր ուղղակի կնոջ առջև, ինչպես ասում են, գլուխ գովելու համար ասել՝ բա դու գիտե՞ս` ում հետ գործ ունես՝ ես վարչապետ եմ սպանել, ոչ ոք չգիտի, միայն քեզ եմ ասում: 

Ինչևէ, հիմնավոր կասկածները մնում են մինչև հիմա: Գիտե՞ք այս 34 տարվա ընթացքում քանի մարդ է հայտարարել, թե անձամբ հենց ինքն է սպանել Շվեդիայի վարչապետին: 130 մարդ: Այո՛, այո՛. 130 քաղաքացի հրապարակավ պնդել է՝ «ես եմ սպանել Ուլոֆ Պալմեին»: Սա էլ մարդկայնորեն բացատրելի է՝ ուզում են գոնե ինչ-որ առնչություն ունենալ պատմության հետ:

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

Ավելին ասեմ՝ ժամանակին իր հարցազրույցներից մեկում քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանն է ասել՝ այդ սպանությունը պատվիրել է կինս, որն այն ժամանակ ապրում էր Շվեդիայում: Ճիշտ է, հետագայում երբեք նման բան չի ասել, բայց այս բոլոր պնդումները, բնականաբար, մանրակրկիտ ուսումնասիրվել և ուսումնասիրվում են, որովհետև գործը չի փակվել և Շվեդիայում մինչև հիմա էլ գործում է քննիչների, այսպես կոչված, «Պալմեի խումբը»: Կուտակվել է 3600 թղթապանակ: Սա ավելին է, քան Քենեդիի սպանության գործում: Հետաքննության վրա արդեն ծախսվել է 500 միլիոն եվրո: Պատկերացնո՞ւմ եք՝ կես միլիարդ, իսկ արդյունք չկա:

Լրահոս
0