00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մհեր Գրիգորյան
Բաքվի հետ սահմանագծման աշխատանքն արդյունավետ է. Մհեր Գրիգորյան
17:07
3 ր
Մհեր Գրիգորյան
Քամիլ Զեյնալիի հարցով Հայաստանը գործողությունների կդիմի. Մհեր Գրիգորյան
17:10
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը

© Sputnik / Asatur YesayantsОсень в Ереване
Осень в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երեկ լավ-լավ խոսքեր էինք ասում կանանց, ծաղիկներ նվիրում։ Իրականում, մեղմ ասած, բավական տարօրինակ վերաբերմունք ունենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ։
Մտադիր էինք վերացնել Կանանց տոնը, վերջը Կանանց միամսյակ սահմանեցինք

Արևմտյան լրատվամիջոցներից մեկը նկարագրելով, թե տարբեր երկրներում ինչպես են նշում կանանց տոնը՝ հատուկ շեշտել է, որ Հայաստանն աշխարհի միակ պետությունն է, որտեղ հայտարարված է կանանց միամսյակ։ Ոչ մի ուրիշ երկրում նման բան չկա։ Օտարներն, իհարկե, չգիտեն, թե ինչ դժվար ճանապարհ ենք անցել, մինչև կայացրել ենք այդ որոշումը։

Прилетающих на Итуруп самолетом остров всегда встречает ясной погодой и живописными видами из иллюминатора. А все от того, что в туман и низкую облачность самолеты на остров не вылетают. - Sputnik Արմենիա
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Դուք, իհարկե, չեք էլ հիշում, որ անկախություն հռչակելուց հետո ընդհանրապես մտադիր էինք վերացնել կանանց տոնը։ Այո՛, այո՛, շատերն այն ժամանակ ասում էին, թե դա զուտ քաղաքական տոն է, իսկ մենք պետք է հրաժարվենք մեր կոմունիստական անցյալից, պնդում էին, որ քաղաքակիրթ երկրներում Մարտի 8-ը չեն նշում, այլ փաստարկներ էին բերում։ Բայց ի վերջո ոչ միայն կանանց երկու տոն սահմանեցինք, այլև միամսյակ հայտարարեցինք։ Եվ ի՞նչ։ Առաջիկա ամսվա ընթացքում զբաղվելո՞ւ ենք կանանց գովաբանելով ու մեծարելով։

Խիստ կասկածում եմ, որովհետև առաջիկա ամիսը հիմնականում լինելու է «Այո»-ի, «Ոչ»-ի և բոյկոտի միջև պայքարի ամիս։ 

Որ չասեն` Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան

Եվ ընդհանրապես, թեև ունենք կանանց միամսյակ, իրականում այնքան էլ մեծ տեղ չենք տալիս կանանց։ Ինքներդ դատեք՝ հետխորհրդային տարածքում որոշ հանրապետություններ կին նախագահ են ունեցել, Վրաստանում նույնիսկ պաշտպանության նախարարն է կին եղել, հիմա էլ նախագահն է կին։ Ադրբեջանում փոխնախագահն է կին, ճիշտ է՝ դա ուրիշ պատմություն է։ Ռուսաստանում կինը գլխավորում է պառլամենտի վերին պալատը։ Իսկ մեզ մոտ այդքան նախագահական ընտրություններ եղան, և ոչ մի անգամ ոչ մի կին նույնիսկ իր թեկնածությունը պաշտոնապես չառաջադրեց նախագահի պաշտոնի համար։ Լավ է՝ գոնե Արցախում հիմա երկու կին թեկնածու կա, որոնցից մեկն այս ամսվա վերջին օրը կարող է դառնալ նախագահ։ 

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Ինչևէ, կանայք նույնիսկ իրենց այս տոնով խթանում են տնտեսությունը, արագացնում են ապրանքաշրջանառությունը։ Հայաստանյան տվյալներ չունեմ, մեզ մոտ նման տեղեկություններ երբեք չեմ հանդիպել, բայց ռուսաստանյան մամուլում այսպիսի փաստեր կան։ Մարտի 8-ին և դրա նախօրեին ծաղիկների պահանջարկն ավելանում է 20-ից 25 անգամ, գինն աճում է 50 տոկոսով։ Ընդամենը երկու-երեք օրում այնքան ծաղիկ է վաճառում, որքան մեկ ամսվա ընթացքում։ Ընդ որում՝ Ռուսաստանը ծաղիկների 90 տոկոսը դրսից է ներմուծում, և այդ ծաղիկների մի մասը, եթե կարելի է այսպես ասել, ծագումով հայաստանցի է։ Մենք միայն անցած տարի գիտե՞ք` որքան ծաղիկ ենք արտահանել՝ մեր բնակչությունից շատ. ավելի քան 4 միլիոն հատ։ 

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Փետրվարի 29-ին կարող եք տղաներին առաջարկություն անել, կամ նահանջ տարի՝ հոգնատանջ տարի

Այն, որ կանայք մեզ` տղամարդկանց, գերազանցում են, ակնհայտ է։ Ուղղակի անհերքելի փաստեր կան։ Ո՞վ էր ղեկավարում պատմության մեջ ամենամեծ կայսրությունը, որը բառիս բուն իմաստով անծայրածիր էր, որովհետև տարածվում էր աշխարհի բոլոր ծայրերում՝ ներառելով Ավստրալիան, Հնդկաստանը, Եգիպտոսն ու Կանադան։ Իհարկե կինը՝ բրիտանացի թագուհի Վիկտորյան։ Ո՞վ առաջինը ստացավ Նոբելյան երկու մրցանակ։ էլի կինը՝ Մարիա Սկլոդովսկայա Կյուրին։ Ժյուլ Վեռնի հայտնի ստեղծագործությունը՝ «Աշխարհի շուրջը՝ 80 օրում» վեպը հո կարդացել եք։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ դեռ այն ժամանակ, երբ այդ գործը նոր էր լույս տեսել ու ինքնաթիռներ չկային, իմ գործընկերուհին՝ լրագրող Նելլի Բրայը, գերազանցեց գրքի հերոս Ֆիլեաս Ֆոգի ռեկորդը և պտտվեց աշխարհի շուրջը 72 օրում։ 

«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան

Կանանց գերազանցության ևս մի փաստ։ Ինչպես հայտնի է, կանայք օրական արտասանում են 30 հազար բառ, այնինչ տղամարդիկ ընդամենը դրա կեսը՝ 15 հազար։ Այստեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ հստակ բացատրություն ունեն՝ բա ձեզ, տղամարդկանց հետ խոսելիս, ստիպված ենք երկու անգամ նույն բանը կրկնել, որ հասկանաք։ Եվ վերջապես մասնագետները պնդում են՝ կնոջ միտքն ավելի մաքուր է, քան տղամարդունը։ Դա էլ իր շատ հստակ հիմնավորումն ունի։ Կինն իր միտքը շատ ավելի հաճախ է փոխում, դրա համար էլ միշտ մաքուր է։

Լրահոս
0