Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են Սևաբերդում ձկները սատկել․ պարզաբանում է մարզպետը

© Sputnik / Aram Nersesyan Губернатор Котайкской области Армении Романос Петросян на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк
 Губернатор Котайкской области Армении Романос Петросян на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սևաբերդի ջրամբարի մեծաքանակ ձկների անկման խնդրին։ 
Ինչո՞ւ են Սևաբերդում ձկները սատկել․ պարզաբանում է մարզպետը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին տեսանյութն արդեն ուղարկվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներին, որոնք տեղում ջրի նմուշառում կանեն կատարվածի պատճառները բացահայտելու համար․ արդյունքները պարզ կլինեն երկու օրից:

Погибшая рыба Карена Григоряна, село Гетамеч, Котайк - Sputnik Արմենիա
Սևաբերդի ջրամբարում մեծ քանակությամբ ձկներ են սատկել. մարզպետը մարդ է ուղարկել դեպքի վայր

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը օրերս տեսանյութ է հրապարակել, որի համաձայն՝ Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկում է տեղի ունեցել: Տեսանյութում մեծ քանակությամբ սատկած ձկներ են կուտակված ջրամբարի ափամերձ հատվածում:

«Պարզապես ուշադրություն հրավիրեմ այն փաստին, որ Սևաբերդի ջրամբարը շահագործվող չէ և մի քանի խոշոր անցքեր ունի հատակում։ Սեզոնի ընթացքում այնտեղ ջրի կուտակումներ չեն լինում։ Տեսանյութից երևում է, որ այդ կուտակումը շատ փոքր ջրափոսի տեսքով է, որտեղ իմ կարծիքով, կարասիկներ են, որոնք ապրում և բազմանում են նույնիսկ տիղմաջրերում։ Այդ պատճառով էլ մեզ նույնպես զարմացրեց ձկների քանակն այդ փոքրիկ տարածքում, ինչպես նաև նրանց մեծաքանակ անկումը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Մարզպետը սպասում է փորձաքննության արդյունքներին, որոնք անպայման կհրապարակվեն, բայց կարծում է, որ կատարվածը թթվածնային քաղցի սահմանազատման հետևանք է։

«Եկանք, տեսանք` ձկները սատկել են». ձկնաբուծարանի տիրոջը միայն մի բան է կասկածելի թվացել

«Թեև ջրամբարը չի շահագործվում, վթարային է և մեր ջրային ռեսուրսների պահպանման ռեեստրում գրանցված չէ, սակայն այնտեղ գործում է ոստիկանական պարեկախումբ, տարածքն այդուհանդերձ համարվում է ռազմավարական օբյեկտ և գտնվում է պետական պահպանության ներքո, հետևաբար ջրամբարի ձկների անկման գործում բացառում եմ մարդկային գործոնը»,– նշեց Պետրոսյանը։ 

Նա հավելեց նաև, որ մարզպետարանը փնտրում է հովանավորներ ու համապատասխան միջոցներ, որպեսզի Սևաբերդի ջրամբարը վերականգնվի ու վերագործարկվի։

Լրահոս
0