«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ֆրանսիահայ գործիչ Պատրիկ Դևեջյանի մահը ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է այս գիշեր։

«Ցնցված եմ նրա մահվան լուրից։ Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Студенты на лекции - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նույնպես իր ցավակցություն է հայտնել Դևեջյանի մահվան կապակցությամբ: Նա գրել է, որ խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

«Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,–գրել է դեսպանը:

Դևեջյանը ծնվել է Ֆրանսիայում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Դևեջյանն ակտիվորեն զբաղվում է Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից էր։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։

Լրահոս
0