Գավառի կրակոցների գործով սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել երրորդ անձին

© Sputnik / Asatur YesayantsПолицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар
Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Գործի շրջանակում 24 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 16-ը բավարարվել է, 7-ը՝ մերժվել, 6 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին որոշում։

ԵԵՎԱՆ, 14 մայիս - Sputnik. Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երրորդ անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Գավառի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի․ նոր մանրամասներ

«Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, այս պահի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որոնցից 21-ը՝ «Գավառի բժշկական կենտրոնում» զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաև սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում երկու և ավելի անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ 24 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 16-ը բավարարվել է, 7-ը՝ մերժվել, 6 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:

Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում

Եվս 4 անձի ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստրոբաժանմանը: Հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Գավառում տեղի ունեցած միջադեպերի մասնակիցներից 13-ը կալանավորվել են

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ»:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի

Բացի այդ, նրանք շրջափակել էին Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала