00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
17:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
17:19
10 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
19:07
6 ր
Vox pop
Երևանցիները՝ «կարմիր գծերի» մասին
19:14
2 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
19:19
10 ր
Մենք
Արմավիրի Լեռնագոգ գյուղում շատ արցախցիներ են ապաստան գտել. «Մենք»
19:29
31 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչ գործարարներից շատերը բողոքում են, որ կարանտինն իրենց բիզնեսը սպանեց, ոլորտի մասնագետներից ոմանք էլ պնդում են՝ հիմա լավագույն ժամանակն է բիզնես սկսելու համար։ Sputnik Արմենիան պատմում է փոքր ու միջին բիզնեսի կրեատիվ լուծումների մասին։

Կորոնավիրուսի համավարակը ծանր նստեց գործարարներից շատերի համար. երկրում հայտարարված արտակարգ դրությունը, վիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրառվող սահմանափակումները ոմանց կոտրած տաշտակի առջև թողեցին։ Դրան հակառակ՝ եղան գործարարներ, որոնց բիզնեսը ծաղկեց, եղան նաև այնպիսիք, որոնք ճգնաժամի խելահեղ օրերին նոր բիզնես հիմնեցին։

Художница Шушан Варданян - Sputnik Արմենիա
Ինչպես կարող է ձվի կճեպը դեպրեսիան հաղթահարելու միջոց դառնալ, կամ խենթերի ժամանակը

Լավ գործարարը ցանկացած իրավիճակում պետք է փորձի տեսնել դրականն ու աշխատել հենց այդ ուղղությամբ։ Գործարար, «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ սա գործարարության գաղափարախոսությունն է, իսկ եթե այդ սկզբունքով իրավիճակը գնահատենք, ապա կստացվի, որ հիմա շատ հարմար պահ է նոր բան սկսելու համար։ Մասնագետի խոսքով՝ դրա համար մի քանի հիմնավորում-պատճառ կա։ Առաջինն այն է, որ հիմա բիզնես սկսելն էժանացել է։

«Նախկինում եթե ուզում էիր բիզնես ստեղծել, և քեզ ֆիզիկական տարածք էր պետք, ապա շատ վայրեր կային, որտեղ չէիր կարողանա վարձակալվող տարածք գտնել։ Հիմա կարող ես, որովհետև շատ բիզնեսներ սնանկանում են, փակվում։ Երկրորդը՝ սնանկացման հետևանքով շատերն իրենց սարքավորումներն են վաճառում, և հնարավոր է՝ նույնիսկ լիկվիդային գներով կարողանաս դրանք ձեռք բերել։ Երրորդը՝ աշխատակիցներ, լավ կադրեր գտնելն է հեշտացել, որովհետև գործազրկությունն է շատացել և շատանում է։ Կանխատեսումներ կան, որ մինչև երկու հարյուր հազար մարդ հնարավոր է` աշխատանքից զրկվի այս տարվա ընթացքում,- ասում է Վահրամն ու հավելում,– այո, սրանք բացասական պատմություններ են, բայց քանի որ լավ գործարարը պետք է կարողանա դրականը գտնել և օգտվել դրանից, ապա այս իրավիճակում դա անելու ճիշտ ժամանակն է»։

Կարևորն այն է, որ գործարարը ձեռքերը ծալած չնստի ու չսպասի իրավիճակի փոփոխությանը, միգուցե՝ սպասված փոփոխությունը դեռ շատ երկար ժամանակ չլինի։ Իրավիճակը գնահատելով՝ պետք է նոր բան փորձարկել ու սկսել։ Նրա խոսքով` եթե նախկինում իքս թվով հաճախորդներին հասնելու համար որոշակի արդյունավետ մարքետինգային քայլեր էիր մշակել, ապա հիմա դրանք կարող են չաշխատել, որովհետև իրավիճակ է փոխվել։ Այն, որ խելացի, հաշվարկված քայլերով այսօր էլ կարելի է նոր բիզնես հիմնել ու հաջողություն ունենալ, սեփական օրինակով է ապացուցում։

© Photo : provided by Vahram MirakyanՎահրամ Միրաքյան
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ - Sputnik Արմենիա
Վահրամ Միրաքյան
Արդեն վաղուց առողջ սնունդ արտադրելու գաղափար ուներ, մոտ մեկ տարի առաջ նոր բիզնես հիմնելու նախաձեռնությունը կար, բայց հենց ճգնաժամի օրերին այն հիմնվեց։ Ոչ միայն բիզնեսն աշխատում է, այլև աճում։ Վահրամն ասում է՝ «Ֆիտլանդիան» արդեն լավագույն եռյակում է, իր կանխատեսումներով՝ վեց ամսից առաջատարը կդառնան։

«Այն փոքր ու միջին բիզնեսի համար է հիմա ծանր շրջան, որը չի ուզում փոփոխություն անել, պատրաստ չէ նոր բան սովորել, ինչ-որ բան անել, ջանք գործադրել։ Ինքը սպասում է, որ վերականգնվեն նախկին պայմանները, դրա համար էլ շատ բիզնեսներ փակվում են։ Եթե մարդ մտածում է գոյատևման մասին, գտնում է տարբերակներ, ուղղակի պետք է կոմֆորտ զոնայից դուրս գալ»,– Վահրամը փակագծերը չի բացում, բայց ասում է, որ շուտով մեկ այլ նոր բիզնես էլ կհիմնեն։

 

© Photo : provided by Vahram MirakyanՎահրամ Միրաքյան
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ - Sputnik Արմենիա
Վահրամ Միրաքյան

Շողեր Հակոբյանը գիդ-էքսկուրսավար է, հիմնադրել է ընկերություն, որը զբաղվում է ներքին տուրերի կազմակերպմամբ։ Այս տարի նպատակ ունեին մեծանալու և ներգնա տուրիզմով էլ զբաղվելու։ Կորոնավիրուսը եկավ ու առաջին հարվածներից մեկը հենց զբոսաշրջությանը հասցրեց։ Շողերը գրանցվել էր բիզնես դասընթացների՝ ոլորտում զարգանալու, նոր շուկաներ մուտք գործելու և առաջ գնալու համար։ Բայց քանի դեռ տուրիզմը քնած է, տեղ-տեղ էլ՝ մեռած, որոշեց առիթից օգտվել ու նոր բիզնես «թեստավորել»։ Հիշեց, որ մայրիկի պատրաստած լահմաջոները մրցակից չունեն, մտածեց` իսկ ինչո՞ւ հենց դա չփորձել։ Այդպես ծնվեց «Մամաջոն»՝ «մամայի լահմաջոն». մայրը պատրաստում է, հայրը՝ առաքում, հորաքույրը՝ մայրիկին տարբեր գործերում օգնում, ինքն էլ մարքետինգի, գովազդի հարցերով է զբաղվում։

© Photo : provided by Shogher HakobyanՇողեր Հակոբյան
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ - Sputnik Արմենիա
Շողեր Հակոբյան

«Հեքիաթներ չեմ պատմի, թե հատուկ պլանավորել եմ, որ սնունդը միակ բանն է, որ վաճառվում է անկախ ճգնաժամերից, պատերազմական իրավիճակից և այլն։ Պարզապես թեստավորեցի առաջին մտքիս եկածը։ Չեմ կարող ասել, որ նոր բիզնես եմ հիմնադրել, իրականում դեռ փորձարկում եմ։ Տուրիզմից հեռանալու նպատակ չունեմ, դա այն է, ինչ ինձ հոգեկան բավարարվածություն է տալիս։ Բայց հիմա մտածում եմ, որ հաջողելու դեպքում զբոսաշրջային ընկերության կողքին կունենամ երկրորդ բիզնես, որը կպատվիրակեմ ընտանիքիս կամ վստահելի մեկին»,- պատմում է Շողերն ու համաձայնում՝ նույնիսկ ճգնաժամային իրավիճակից կարելի է ելք գտնել, եթե սովորելու, նորը փորձելու ցանկություն կա։

 

© Photo : provided by Shogher Hakobyan«Մամաջո»
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ - Sputnik Արմենիա
«Մամաջո»

Բիզնեսում կրեատիվ որոշումներ կայացնելն ու ձեռքերը ծալած չնստելը երևի հատուկ է զբոսաշրջության ոլորտին։ Հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից ևս մեկի հիմնադիր տնօրեն Հայկ Կոստանդյանն էլ, հաշվի առնելով «անտուրիստ» օրերը, սկսել է ճագարաբուծություն ուսումնասիրել, ավելին՝ արդեն ձեռք է բերել լավ ցեղատեսակի ճագարներ, նրանց համար համապատասխան վանդակներ պատրաստել։

«Սիրելու արվեստից» մինչև «Կախվածություն». ի՞նչ գրքեր «մոդայիկ» դարձրեց կարանտինը

«Ի դեպ, նապաստակի միսն օգտակարությամբ հավասար է ձկան մսին»,- ասում է Հայկն ու միանգամից խորհուրդ տալիս նրանց, ում մտքով կանցնի ճագարաբուծությամբ զբաղվել՝ առաջին հերթին պետք է ցեղատեսակին ուշադրություն դարձնել, առաջին գումարային ներդրումը հենց այդտեղ անել, այլ ոչ թե 2000-դրամանոց սովորական նապաստակ գնել։

Իհարկե, Հայկը նույնպես չի պատրաստվում փոխել զբոսաշրջությունը ճագարների հետ, ավելին՝ բազմաթիվ ծրագրեր ունի մեր երկրում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Ընկերների հետ մարտահրավեր են նետում արկածների ու ճամփորդությունների սիրահարներին. եթե այս տարի Հայաստանից այլ ուղղություններով մեկնել չի ստացվի, հոգ չէ՝ առաջարկում են 28 օրում 500 կմ անցնել այստեղ՝ Հայաստանում։

© Photo : provided by Hayk KostandyanՀայկ Կոստանդյան
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ - Sputnik Արմենիա
Հայկ Կոստանդյան

Բիզնեսը սիրում է լինել ստեղծագործ, նորարար, պրպտող, աշխատասեր ու հավակնոտ. կորոնավիրուսն էլ իսկական փորձություն դարձավ գործարարների համար։ Իրավիճակից ելք գտան ու «ոտքի վրա մնացին» հիմնականում նրանք, ովքեր կարողացան հարմարվել կարանտինի թելադրած պայմաններին ու դրանք հօգուտ իրենց օգտագործել։

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Լրահոս
0