00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ. խնայողության դաս Միչիգանում ապրող հայից

© Sputnik / Aram NersesyanВид на озеро Севан с дома творчества писателей
Вид на озеро Севан с дома творчества писателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է երկրագնդի ամենագլոբալ խնդիրներից մեկին` խմելու ջրի պաշարների սպառմանը, ինչը մարդկության համար կարող է կորոնավիրուսի համավարակից էլ վատ հետևանքներ ունենալ։

Թուլանալ չի կարելի, ոչ թե այն պատճառով, որ կորոնավիրուսը դեռ չենք հաղթահարել, այլ որովհետև ոչ հեռավոր ապագայում մեզ նոր պայքար է սպասում։ Ջրի համար։ Թեև այդ պայքարն արդեն սկսվել է, ու մեծ հարց է` կհաղթենք, թե ոչ։

Սևանա լիճ. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին - Sputnik Արմենիա
Սևանա լիճ. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Ամերիկայի Միչիգան նահանգում բնակվող բժիշկ Ալեքսանդր Մնացականովին դուք դժվար թե ճանաչեք։ Մնացականովն ամեն առավոտ սափրվում է, մաքրում ատամները, լոգանք ընդունում։ Պատահում է` կնոջն էլ է օգնում ու լվանում ափսեները։

Արտասովոր ոչինչ չկա, պարզապես նա այդ ամենի համար կրկնակի քիչ ջուր է ծախսում, քան մյուսները, ովքեր ծորակը փակում են միայն այն ժամանակ, երբ ջրի հետ գործը համարում են ավարտած։

Ավելի մանրամասն ասեմ։ Բժիշկ Մնացականովը փրփուրը քսում է դեմքին, ատամի մածուկը` խոզանակին, այտերը մաքրում է ածելիով, լվացած ամանները տեղավորում է չորանոցում, ու այդ ընթացքում ջուրը ծորակից չի հոսում, նույնիսկ չի կաթում։ Նա տնտեսում է ջուրը, որի պահանջարկը տարեցտարի ավելանում է, իսկ քանակը` պակասում։

«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցներին

Ինչո՞ւ է պահանջարկը մեծանում։ Որովհետև, ըստ ՄԱԿ–ի գնահատականների, 2050 թվականին զարգացող երկրներում բարձր ծնելիության, մանկական մահերի նվազման և կյանքի տևողության աճի հաշվին մոլորակի բնակչության թիվը կհասնի 9 միլիարդ 600 միլիոնի։ Եվ այդ ժամանակ ջուրը բոլորին չի բավարարի։

Շարունակենք հաշվել. ջրի սպառման ծավալը 2014 թվականի 4000 խոր. կմ–ից 2025–ին կհասնի 4100–ի, 2040–ին` 4400–ի։ Քիմիական աղտոտման պատճառով ռեսուրսի մի մասն ամեն տարի դուրս է մնում բնության մեջ ջրի շրջապտույտի գործընթացից (այսպես կոչված, անվերադարձ կորուստներ), և այդ ցուցանիշը նույնպես աճում է ՝ 2014 թվականին 1450 խորանարդ կիլոմետրից մինչև 1700 (2040 թվականին): Սրանք էլ են ՄԱԿ–ի հաշվարկները։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Այս տարի նույնպես կապուտակ Սևանը չի ողջունի մեզ. լիճն այս ամռանն էլ կկանաչի

Իսկ հայերի՞ մասով։ Սևանը ոչ միայն Անդրկովկասի, այլև ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքի ամենամեծ լիճն է, ամենահամեղ խմելու ջրի աղբյուրը, որի ջուրը դեռ չենք խմում, բայց վերցնում ենք այլ նպատակով` նախևառաջ ոռոգման և էներգիայի արտադրության համար։ ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարզաբանումներից հետևում է, որ մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունին շուրջ 4 հազար խմ ջուր է պետք, իսկ մեկ կգ հացահատիկային մշակաբույս աճեցնելու համար` մեկից մինչև մեկուկես խորանարդ մետր:

...Հեղինակի հիշողություններից։ Ընդհուպ մինչև անցած դարի 70-ականները ձմերուկը սառեցնելու համար Երևանի բնակարաններում այնքան ջուր էր ծախսվում, որքան տեղավորվում էր լոգարանում, մնացածը հոսում էր ու լցվում կոյուղի։ Օր ու գիշեր։ Ամբողջ ամառվա ընթացքում, քանի դեռ ձմերուկ կար։ Երբ ձմերուկի սեզոնն անցնում էր, ծորակի տակ էին հայտնվում գարեջրի և օղու շշերը. համարվում էր, որ խմիչքն իրեն լավ է զգում սառնարանում, բայց հոսող ջրի տակ` ավելի լավ։

Այդ տարիներին մեքենաներն էլ էին լվանում խմելու ջրով` «խոհանոցի ծորակից ռետինե խողովակով դեպի բակ» սխեմայով։ Միակ դրական կողմն այն էր, որ մեքենաները քիչ էին, մինչդեռ ձմերուկի ու լիմոնադի պակաս չկար։

Սևանը, որին հայերը հաճախ ծով են անվանում, այդ ընթացքում աստիճանաբար դատարկվում էր (ջրի մակարդակը նվազեց 18 մետրով), այդ ժամանակ` 70-ականերին, կառուցվեց 48 կմ–անոց թունելը, որի շնորհիվ Արփա գետը հոսեց Սևան, և լճի ջրի մակարդակը հաջողվեց կայունացնել։

89-ая стрелковая дивизия перед отправкой на фронт на площади Ленина (август 1942 года). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Հայաստանի` այն ժամանակվա խելացի ղեկավարները (իսկ Կարեն Դեմիրճյանը, անկասկած, այդպիսին էր) ամեն անգամ նախազգուշացնում էին. «Մի՛ մոռացեք, կգա մի օր, որ մենք միայն Սևանից կկարողանանք խմելու ջուր վերցնել։ Լիճը պետք է հարազատ մոր պես պահպանել»։ Դա բացարձակ ճշմարտություն էր։ Ամեն անգամ, երբ Կենտկոմի բյուրոն որոշում էր ոռոգման համար ջուր բաց թողնել Սևանից, թեժ քննարկումներ էին ընթանում, և մեծ դժվարությամբ էին այդ որոշումը կայացնում։

... Հայտնի է, որ խմելու ջրի հասանելիությունը պետությունների բարգավաճման գործոններից մեկն էր, ջրի պատճառով քաղաքական վեճեր ու նույնիսկ պատերազմներ էին լինում։ Հայաստանում նավթ չկա, բայց կա խմելու ջուր, որը ժամանակի ընթացքում ավելի մեծ արժեք կունենա, քան նավթը, որովհետև նավթը բարեկեցություն է ապահովում, իսկ ջուրը` կյանք։ Երբ ուղեղ կա (ընդունված է համարել, որ մենք այդ խնդիրը չունենք), կարելի է արժանի կյանք ապահովել նաև առանց ածխաջրածնի, իսկ առանց ջրի` միայն այն աշխարհն ապահովված կլինի...

Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

Եթե խոսենք Ստալինի լեզվով, ապա պետք է դադարենք ջուրը համարել որպես ինքնըստինքյան ենթադրվող բարիք, որը ծորակից թափվում է առանց սահմանափակումների։ Մի շարք փորձագետներ համարում են, որ այս հարցում մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն կա, ինչը, սակայն, առայժմ չի նկատվում։

... Սպասենք, համավարակի հարցերը լուծենք, նո՞ր միայն զբաղվենք ջրի խնդիրներով։ Կորոնավիրուսի համավարակն իր մասշտաբներով աննախադեպ ու վտանգավոր չարիք անվանելով` ԱՄՆ նախին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նկատել է, որ դրանով պայմանավորված քաոսը կարող է մի քանի սերունդ տևել։ Իսկ սերունդները ոչ միայն ճիշտ տնտեսական լուծումների կարիք կունենան, այլև... ջրի։

На сталинградских улицах летом 1942 года. - Sputnik Արմենիա
Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Ֆուտուրոլոգ Եվգենի Կուզնեցովի դիտարկմամբ` ջրի ընթացիկ պաշարները բավարար են առաջիկա 10-20 տարիների ընթացքում սուր ճգնաժամից խուսափելու համար։ Ստացվում է, որ լուծում գտնելու համար մարդկությունն ամեն դեպքում դեռ ժամանակ ունի։ Իսկ մարդկության այն հատվածը, որն ապրում է Հայաստանում, Սևան ունի, որում ոչ միայն մաքուր ջուր կա, այլև համեղ ձուկ, որը 90-ականների սկզբին օգնեց, որ մարդիկ սոված չմնան։

Հետո սովը վերացավ, բայց ձուկը գնալով պակասեց։ Ձկան որսի սահմանաչափ սահմանվեց (խոսքը Սևանի հայտնի իշխանի մասին չէ, որը գրեթե վերացել է)։ Սահմանաչափը վերաբերում էր սիգին, բայց այդ ձկնատեսակն այսօր վաճառվում է Երևանի գրեթե բոլոր բակերում։ Հետո սկսվեց կորոնավիրուսի համավարակը, և արդեն Սևանի ջրի ու Սևանում լողացող ձկների ժամանակը չէր։ «Թավաքյալությունը» շարունակվում է ծովի մակարդակից 2 հազար մետրի վրա։

«Հա, բայց մեզնից ի՞նչ է կախված» – հարցին հարցով պատասխանեց ինքնամեկուսացման մեջ գտնվող երևանաբնակ ընկերներիցս մեկը։

Այո, մեծ հաշվով շատ բան կախված է պետությունից, նրա ջրային քաղաքականությունից։ Բայց ավելի մեծ հաշվով` մեզնից յուրաքանչյուրիցս։ Հիշո՞ւմ եք` ինչ էի պատմում Միչիգանում ապրող բժիշկ Մնացականովի մասին, որը խնայում է ծորակից հոսող ջրի յուրաքանչյուր կաթիլը։

Այստեղ տեղին է խոսել նաև մեկ այլ բանի մասին։ Մեր Սևանի մակերեսը 1240 քառակուսի կմ է։ Ամերիկայի Մեծ լճերի ընդհանուր մակերեսը (այդ թվում` դրանցից ամենամեծը` Միչիգան լիճը)` 22 հազար քառ կմ–ից էլ շատ։ Սկզբունքորեն այնտեղ խմելու ջուրն ավելի շատ է, քան մեզ մոտ` Սևանում։ Հարց է ծագում` ինչո՞ւ է այդ տարօրինակ բժիշկը սափրվելիս և լվացվելիս ավելորդ գործողություններ անում` ծորակն անընդհատ բացել–փակելով։ Ծիծաղենք ու մոռանա՞նք։

Լրահոս
0