00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

© Sputnik / Дмитрий ДонскойТигран Петросян
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոտվիննիկին և Սպասկիին հաղթած վարպետը, որը հիացմունք էր առաջացնում մեծն Ռոբերտ Ֆիշերի մոտ, Տիգրան Պետրոսյանն է։ Եվ որևէ չափազանցություն չկա նրանում, որ հայկական շախմատի դպրոցի հաջողությունը կանխորոշեց հենց Տիգրան Վարդանովիչը։

Այսօր շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների 9-ակի հաղթող, միջազգային գրոսմայստեր` «Երկաթե Տիգրանի» 91-ամյակն է։

1963 թվականին, երբ Պետրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ, հաղթելով Բոտվիննիկին, և երեք տարի անց, երբ նա այդ կոչումը պաշտպանում էր Բորիս Սպասկիի հետ պայքարում, երևանցիները բառացիորեն քնում և արթնանում էին շախմատը ձեռքին և ժամերով նստում ռադիոընդունիչի դիմաց` լսելով ուղիղ միացումները։ Խորհրդային հայտնի գիտնական ֆիզիկոս Սերգեյ Կապիցան Երևանում էր, այն օրերին, երբ Պետրոսյանը խաղում էր Բոտվիննիկի հետ իր առաջին խաղը։ Շախմատով տարված հանրապետությունից ստացած տպավորությունները մթագնեցին բոլոր մյուս տպավորությունները։

Левон Аронян во время партии с Шахрияром Мамедъяровым в турнире Altibox Norway Chess 2019 (6 июня 2019). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին «Altibox Norway Chess» մրցաշարի 3-րդ տուրում

«Պետրոսյանին դժվար է ճանապարհից շեղել նույնիսկ լավ քայլերով։ Ինձ միշտ ապշեցրել է նրա կարողությունը՝ լավ դիրքի հասնելով, ամեն անգամ գտնել մանևրումներ, որոնք այն ավելի են ուժեղացնում։ Պետրոսյանը կարողանում էր լավ տեսնել և վերացնել վտանգը նրա հայտնվելուց 20 քայլ առաջ», – շախմատիստի մասին ասում էր լեգենդար Ռոբերտ Ֆիշերը։

«Ես Երևանում էի, երբ Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում խաղում էր Բոտվիննիկի հետ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ։ Այն իրարանցումը, որը տիրում էր այստեղ, դժվար է պատկերացնել. քաղաքում հսկայական ցուցադրական տախտակներ էին տեղադրված, իսկ ամենագլխավորը տեղադրել էին Օպերայի շենքի վրա, որի դիմաց մեծ հրապարակ էր։ Քաղաքում տաքսի գտնելն անհնար էր. բոլոր տաքսիստներն այստեղ էին գալիս, և ձայնային ազդանշաններ տալիս, երբ հավանություն էին տալիս քայլին... Պարտիան ավարտվելուց անմիջապես հետո ես հյուրանոց գնացի։ Պետրոսյանը հաղթեց, քաղաքում բացարձակ խելագար տրամադրություն էր տիրում... Ի դեպ, Երևանով մենք զբոսնում էինք ԽՍՀՄ գաղթած իտալացի ֆիզիկոս Բրունո Պոնտեկորվոյի հետ։ Մեզ անմիջապես ինչ–որ գինետուն մտցրին, որտեղ տոնում էին Պետրոսյանի հաղթանակը, և անհնարի չափ խմեցրին, այնուհետև ես ընթրիքի էի մասնակցում տեղի դատախազի մոտ, որն ասաց, որ Հայաստանի մայրաքաղաքում այս օրերին ոչ մի հանցագործություն գրեթե չի եղել», – հիշում էր Կապիցան։

Павильон Армения на ВДНХ - Sputnik Արմենիա
Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

1972 թվականին ամերիկյան Սան Անտոնիոյում անցկացվում էր շախմատի միջազգային մրցաշարը։ Պետրոսյանի հետ պարտիայից հետո բրազիլացի մարզիկ Էնրիկե Մեքինգը բողոքել էր հայ գրոսմայստերից. իբրև, նա լռություն է պահպանում միայն այն ժամանակ, երբ մտորում է իր քայլի մասին, իսկ մնացած ժամանակ խանգարում է։ Մեքինգը պնդում էր, որ իր քայլն անելով, Պետրոսյանն անմիջապես սկսում էր ոտքով հարվածել աթոռին, սուրճի բաժակին զրնգացնել գդալը,  կամ ընդհանրապես սեղանով մետաղադրամներ էր գլորում։ Մեքինգը ի հատուցում սկսեց բարձր հազալ, բայց Պետրոսյանի վրա դա որևէ տպավորություն չգործեց։ Ինչպես հետագայում պարզվեց, նա պարզապես մոռացել էր միացնել իր ականջակալը։

«Երկաթե Տիգրանը» «երկաթե» էր իր համառության և մանրակրկիտ մոտեցման մեջ։ Բայց միևնույն ժամանակ, նա շատ էմոցիոնալ և դյուրազգաց էր։ Եվ բազմիցս դա նրա դեմ էր շրջվում։ Այդ առումով, հավանաբար, ամենավառ դրվագը Օդեսայում կայացած հավակնորդների կիսաեզրափակիչ խաղն էր, երբ Պետրոսյանը խաղում էր հայտնի սկանդալիստ և սադրիչ Վիկտոր Կորչնոյի հետ։ Վերջինս գիտեր հայ գրոսմայստերի բնավորության մի փոքր, բայց կարևոր կողմը. Պետրոսյանի համար հոգեբանորեն դժվար էր խաղալ, եթե հակառակորդն ակնհայտորեն ցույց էր տալիս իր անբարյացակամությունը։ Այդ դեպքում «Երկաթե Տիգրանը» սկսում էր նյարդայնանալ և սխալվել։

Арка в здании на улице Пушкина - Sputnik Արմենիա
Անհարմար է, ախր, Վլադիմի՛ր Իլյիչ… Պուշկինի փողոցի լուռ գաղտնիքները. լուսանկարներ

Կորչնոյը շատ լավ հասկանում էր, որ արդար պայքարում նա չի կարող հաղթել Պետրոսյանին, և պարտիաներից մեկի ժամանակ վիրավորեց նրան` ինչ–որ բան ասելով ազգության մասին։ Մի քանի քայլ հետո Պետրոսյանն ինքն իրեն պարտված ճանաչեց, բայց  պաշտոնական բողոք ներկայացրեց։ Ժյուրին որոշեց, որ Կորչնոյը պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար։

Ներողություն Կորչնոյը խնդրեց, սակայն արդեն հաջորդ պարտիայի ժամանակ նա Պետրոսյանին «հայերի հավաքույթների կազմակերպիչ» անվանեց. գրոսմայստերին մշտապես մեծաթիվ հայ երկրպագուներ էին ուղեկցում։ Այս արարքը, փաստորեն, խափանեց խաղը. Պետրոսյանը հրաժարվեց շարունակել այն, և հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվեց Կորչնոյին։

Դրանից հետո Տիգրան Պետրոսյանը հիվանդանոց ընկավ և բավական երկար ժամանակ մնաց այնտեղ։ Ո՞վ  գիտե, գուցե հենց այս դեպքն էր պատճառ դարձել հետագայում անբուժելի հիվանդության ձեռքբերման համար, որը տասը տարի անց պատճառ կդառնա կյանքից նրա վաղաժամ` 55 տարեկանում հեռանալու համար։

Լրահոս
0