«Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները». Համալիրի տարածքում հնարավոր է նոր բռնկում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻ նախարարը հակված է մտածել, որ հրդեհի պատճառը մեծ հրավառությունն է, քանի որ հրդեհի օջախները տարբեր են։

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհն այս պահի դրությամբ մարվել է, բայց քամու պատճառով հնարավոր է նոր բռնկում։ Տեղում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը լրագրողներին ասաց, որ նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով։ 

Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanՄարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է
«Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները». Համալիրի տարածքում հնարավոր է նոր բռնկում - Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է

Ծիծեռնակաբերդի հրդեհը պատահական չէր. ո՞վ է հրդեհել կանաչ տարածքը

«Հիմնական կրակի օջախները մարված են, ծխող օջախներ կան և նոր օջախներ են առաջանում քամու պատճառով։ Հրդեհից կես ժամ առաջ այս հատվածում մեծ հրավառություն է եղել։ Ես գտնում եմ, որ դա է եղել պատճառը, քանի որ կրակի օջախները մի քանիսն են։ Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները»,–ասաց Ցոլակյանը։

© Sputnik / Aram NersesyanԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյան
«Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները». Համալիրի տարածքում հնարավոր է նոր բռնկում - Sputnik Արմենիա
ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյան

Նշենք, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են արդեն 14 մարտական հաշվարկ` 120 հրշեջներով և 10 ջրատար մեքենա։

© Sputnik / Andranik GhazaryanՄարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է. հրշեջները տեղում են
«Տեսեք` քամին ինչպես է խառնում մեր պլանները». Համալիրի տարածքում հնարավոր է նոր բռնկում - Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է. հրշեջները տեղում են

Հիշեցնենք` մոտ 2 ժամ է, ինչ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել, որը քամու պատճառով այն դեռ վերջնականապես չի մարվել։

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ

Լրահոս
0