Ի՞նչ վիճակում են Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորված տարեցները

© Photo : Facebook / Zara BatoyanЗаруи Батоян опубликовала фотографию из мест изоляции пожилых граждан вне больниц
Заруи Батоян опубликовала фотографию из мест изоляции пожилых граждан вне больниц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորվել են կորոնավիրուսով վարակված տարեցներից 8-ը։ Տեսչական մարմինը պարզում է պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի –Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Աղավնաձորի ծերանոց–պանսիոնատում թունավորված 8 տարեցների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքն ապահովող պանսիոնատում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։

«Պանսիոնատում 13 մարդ կա, որոնցից 8-ի մոտ փորլուծություն է եղել։ Շտապօգնության բրիգադ է եկել, բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Այժմ բոլորը իրենց լավ են զգում։ Գանգատներ չունեն», – ասաց Մարտիրոսյանը։

Նա հավելեց, որ տարեցների համար սնունդը տեղում չի պատրաստվում, քանի որ պանսիոնատի խոհանոցը չի գործում, բացի այդ, կա առողջապահության նախարարության ցուցումը` վարակված անձանց դեպքում սնունդը գնել և բուֆետներում կամ ճաշարաններում մարդկանց զանգվածային կուտակումներ թույլ չտալ։ Մարտիրոսյանի խոսքով` ընկերությունը շարունակում է սնունդ մատակարարել, քանի որ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը դեռ եզրակացություն չի տվել այն մասին, որ թունավորման պատճառը հենց սնունդն է եղել։

Руководитель клинических работ медцентра Арташат Лилит Мусеян и инфекционист Агаси Махтесян - Sputnik Արմենիա
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

«Երեք վարկած կա` սնունդը, ջուրը կամ կորոնավիրուսը։ Վարակվածների մոտ հաճախ է փորլուծություն նկատվում, և գուցե սա այդ վարակի հետևանքներից մեկն է», – ասաց Մարտիրոսյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ սննդի մատակարարմամբ զբաղվում է երևանյան փաբերից մեկը, և մինչև ուտելիքը տեղ է հասնում, փչանում է։ Մամուլի քարտուղարը նշեց, որ սնունդը մատակարարում է մասնագիտացված ընկերությունը, որի անվանման մեջ իսկապես կա «փաբ» բառը։ Ըստ նրա` նախկինում այլ ընկերություն է զբաղվել սննդի մատակարարմամբ, սակայն պանսիոնատի այցելուները դժգոհ են եղել։

«Ծերերի համար համտես էր կազմակերպվել, և նրանք հավանել էին այս ընկերության սնունդը», – եզրափակեց նա։

Նշենք, որ Աղավնաձորի պանսիոնատը փաստաթղթերով համարվում է Նորքի տուն–ինտերնատի մասնաճյուղը, սակայն այնտեղ են պահվում կորոնավիրուսով վարակված տարեցները։ Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ զբաղվելու է 100 տարեցների խնամքով` բուժկենտրոնների աշխատանքը թեթևացնելու համար։ Այդ պանսիոնատ էր տեղափոխվել 23 մարդ, որոնցից 9-ն արդեն բուժվել են։

415 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 542

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала