«Իմ քայլից» քանի՞սն են վարակվել կորոնավիրուսով. կան նաև առողջացածներ

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц перед зданием Конституционного суда (20 мая 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц перед зданием Конституционного суда (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
 «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսով վարակվածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն ութն է։ Տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Депутат фракции Елк Геворк Горгисян в защитной маске на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է». Գորգիսյան

«Կորոնավիրուսով վարակվածներից երկուսն արդեն իսկ առողջացած են համարվում, քանի որ թեստավորվել են ու բացասական է եղել պատասխանը։ Բացի այդ, պարետատան ցուցումով մի քանի պատգամավորներ ինքնամեկուսացել են։ Իսկ թե քանիսն է նրանց թիվը, այս պահին ասել չեմ կարող, հիմա տվյալները վերջնական չեն ինձ մոտ»,–ասաց Մակունցը՝ հավելելով, որ նոր վարակակիր չունեն։

Որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել. Մակունցը` կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին

Նկատառմանը, թե հնչում են քննադատություններ, որ խմբակցության պատգամավորները չեն պահում ինքնամեկուսացման ցուցումներն ու մասնակցում են ԱԺ նիստերին` Մակունցն արձագանքեց, որ նման բան չկա։ Նա վստահեցրեց, որ խստորեն հետևում են պարերատան ցուցումներին և, ըստ այդմ էլ, կազմակերպում աշխատանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը վարակվել են կորոնավիրուսով։

Լրահոս
0