Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան

© Photo : Provided by Shahan GantaharyanШаан Гантаарян
Шаан Гантаарян - Sputnik Արմենիա
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի մայրաքաղաքում վերջին պայթյունի հետևանքով առաջացած իրավիճակին, պայթյունի պատճառներին` խոսելով հայկական համայնքի կրած վնասների ու հետաքննության ընթացքի մասին։
Գանդահարյան. «Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում»

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի տեղեկացմամբ`իրավիճակը չափազանց ծանր է, որովհետև պայթյունն իր ուժգնությամբ, ծավալով ու հետևանքներով իսկապես աննախադեպ էր, զոհերի ու վիրավորների թվաքանակն արագորեն ավելանում է, հիվանդանոցները գերծանրաբեռնված են, ինչը թույլ չի տալիս, որ բոլոր վիրավորներին ընդունեն ու տեղում ցուցաբերեն առաջին բուժօգնությունը, կորուստներ ունի նաև հայկական համայնքը, որի տարբեր հատվածներում բացվել են առանձին տներ` վիրավորներին օգնելու նպատակով։ 

Последствия взрыва в Бейруте (5 августа 2020). - Sputnik Արմենիա
Բեյրութի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել Նիդեռլանդների դեսպանի կինը

«Հայկական համայնքը կրել է նաև հսկայածավալ նյութական վնասներ, քանդվել են բնակարաններ, վաճառատներ, վնասվել են նաև հայկական եկեղեցիները, ազգային–միութենական, կուսակցական կազմակերպությունների շենքերը, թերթերի խմբագրությունները։ Վիճակը ծանր է նաև հոգեբանական առումով, քանի որ մարդիկ ենթարկվել են հոգեցնցումների։ Պայթյունի ուժգնությամբ պայմանավորված խուճապային տրամադրություններն անշուշտ ազդել են մարդկանց վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով հետաքննության ընթացքին` Գանդահարյանն ընդգծեց, որ կան տարբեր վարկածներ, քանզի հնչում են քաղաքական հակոտնյա դիրքորոշումներ, քաղաքականացված մեկնաբանություններ, բայց ներկայումս ավելի շատ կենտրոնացել են նավահանգստի պահեստներից մեկում կուտակված քիմիական նյութերի պայթյունի վարկածի վրա։ Այդուհանդերձ մարդիկ զայրացած բողոքում են, թե ինչու այդքան քանակով կուտակված նյութերը ժամանակին չեն ոչնչացվել։ Ըստ խմբագրի` պետք է սպասել հնգօրյա հետաքննության ավարտին, որը պետք է լույս սփռի աղետաբեր պայթյունի առաջացման հանգամանքների վրա, որի արդյունքում Բեյրութն արդեն իսկ հայտարարվել է աղետի գոտի։

Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան

«Երբ կազմակերպվում են միջազգային հումանիտար օժանդակություններ, այդ գործընթացը բնականաբար համաձայնեցվում  է Լիբանանի համապատասխան գերատեսչությունների հետ։ Խոսքն առավելապես վերաբերում է շարժական, դաշտային հիվանդանոցների տեղակայմանը, դեղորայքի ու բժշկական սարքավորումների տրամադրմանը, որովհետև վիրավորների թվաքանակը հասնում է հազարների, հետևաբար աջակցության կարիք զգացվում է առողջապահական, հիվանդանոցային ոլորտներում»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Травмированная женщина после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан - Sputnik Արմենիա
Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանից Հայաստան ներհոսքը եղել է նաև այս աղետից առաջ, երբ մարդիկ ելնելով ֆինանսատնտեսական ճգնաժամից` ցանկացել են տեղափոխվել արտերկիր, և առաջին հերթին Հայաստանն է դիտարկվել իբրև հարմար միջավայր, քանզի լիբանանահայերից շատերն ունեն երկքաղաքացիություն։ Բայց Հայաստանում կարող են մնալ ու աշխատել միայն կեցության իրավունք ունեցողները, հետևաբար, Գանդահարյանի կարծիքով` պետք է վերացվեն սահմանափակումները, որպեսզի մարդիկ հեշտությամբ դուրս գան ստեղծված ճգնաժամից։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև հայեր կան։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала