Միկոյանի «Սպիրալը». ինչպես հայ կոնստրուկտորը հնարեց «Շաթլը»

© Sputnik / В. Малышев / Անցնել ֆոտոբանկМикоян, Яковлев и Сухой
Микоян, Яковлев и Сухой - Sputnik Արմենիա
«Շաթլը» Միկոյանն է հնարել։ Արտեմ Հովհաննեսի Միկոյանը` ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության շերտերում չգերազանցված երկարակյաց Անաստաս Միկոյանի կրտսեր եղբայրը։ Արտեմ Միկոյանը հայտնի է նրանով, որ իրենից հետո լեգենդար ՄիԳ-երի մի ամբողջ շարք է թողել։

Բայց քչերն են հիշում, որ 1966 թ.-ի ամռանը Միկոյանի կոնստրուկտորական բյուրոն սկսել էր տիեզերական նշանակության համակարգ մշակել։ Քչերն են հիշում ոչ թե այն պատճառով, որ մոռացվել է, այլ որովհետև «Սպիրալ» նախագծի մասին գրեթե ոչ ոք չգիտեր. աշխատանքը վերին աստիճանի գաղտնի էր ընթանում։

Гончарная мастерская - Sputnik Արմենիա
Հայկական կարասների վերածննդի, Նախիջևանից «գողության» և ռեակտիվ ՄիԳ-երի մասին

Աշխատանքի բովանդակությո՞ւնը։ Համակարգը բաղկացած էր ուղեծրային ինքնաթիռից, որը գերձայնային արագընթաց ինքնաթիռով դուրս էր բերվում տիեզերք, ապա հրթիռային աստիճանով` ուղեծիր։ Այսինքն` խորհրդային ԿԲ-ում արել էին այն, ինչի վրա ամերիկյան NASA-ն սկսեց աշխատել միայն 1969թ.-ից։

Ինչո՞ւ ընտրեցին հենց Միկոյանին։ Մի փոքր հեռանանք գլխավորից և հիշենք ոչ պակաս կարևորը։ ՄիԳ (Միկոյան-Գուրևիչ) կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել էր մարտական ինքնաթիռների և թևավոր հրթիռների 14 «ընտանիք», որոնք թողարկվում էին հարյուր սերիական մոդիֆիկացիաներով։

ՄիԳ ինքնաթիռներով ավելի քան հարյուր համաշխարհային ռեկորդ է սահմանվել:

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

1950թ.-ի ամռանը Կորեայում պատերազմ սկսվեց։ Երկնքում կռվում էին ՄիԳ-15-ները` խորհրդային օդաչուներով, որոնք ծպտված էին իբրև կորեացիներ։ Ամերիկացիներն անթաքույց կռվում էին իրենց F-86 «Սեյբր» կործանիչներով։ ՄիԳ-15-ը գերազանցեց «Սեյբրին», ինչից հետո խորհրդային ինքնաթիռաշինության «պատրիարք» Տուպոլևը, որը խիստ ժլատ էր գովասանքների հարցում, հայտարարեց. «Անկասկած, ՄիԳ-15-ը աշխարհի լավագույն ինքնաթիռն է»։

Իսկ հիմա վերադառնանք «Սպիրալ» նախագծին։ Գագարինից հետո երկրորդ տիեզերագնաց Գերման Տիտովը շատ էր ուզում մասնակցել «Սպիրալին» և դրա համար բոլոր հիմքերն ուներ. նախագիծը սերտորեն համադրում էր ավիացիոն և տիեզերական ուղղությունները, իսկ Տիտովը պարզապես օդաչու չէր, այլ օդաչու-տիեզերագնաց։ Եվ ահա նա մտավ Արտեմ Միկոյանի կաբինետ։ Միկոյանն ասաց.

Самолет МИГ перед боевым вылетом - Sputnik Արմենիա
Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

-Գիտե՞ս ինչ, Գերման, ինձ մոտ աշխատանքը ձանձրալի է, դու բոլոր տիպի ինքնաթիռներով թռչում ես, արի ես քեզ Ուտկինի գիտահետազոտական ինստիտուտ ուղարկեմ, այնտեղ գնա։

-Դե չէ, Արտեմ Իվանովիչ, ես ուզում եմ «Սպիրալով» զբաղվել։ Կուզեի ձեր ընկերությունում աշխատել։

Բայց Միկոյանն արդեն վերցրել էր լսափողը, զանգում էր Ուտկինին։ Եվ ահա Տիտովը գնաց մյուս կոնստրուկտորային բյուրո։ Ուտկինն ասաց.

-Լսիր, Գերման, դու այստեղ ինչի՞ս ես պետք, ինչի՞ս է պետք ավելորդ գլխացավանքը։

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

«Ես ավելի ուշ հասկացա, որ դա նրանց արձագանքն էր Յուրի Գագարինի մահվանը»,-հետագայում գրեց Տիտովը Միկոյանի մասին հուշերում։ Ավելի ուշ նա Միկոյանի կոնստրուկտորական բյուրո, այնուամենայնիվ, գնաց, աշխատեց «Բուրան» նախագծի վրա և ասաց, որ Միկոյանի բյուրոյի նախագծերը ամերիկյաններից մի քանի քայլ առաջ էին։

Այդ ընթացքում ամերիկյան հետախույզները «սանրում» էին Հնդկական օվկիանոսը` փնտրելով ջրի խորքերում կորած ինքնաթիռը։ Վերջապես գտան, լուսանկարեցին, լուսանկարների հիման վրա մակետ կառուցեցին, փորձարկեցին լաբորատորիայում և համեմատեցին իրենց «Շաթլի» հետ. Միկոյանի ստեղծագործությունը մի քանի անգամ գերազանցում էր ամերիկյանին։ «Բուրանը» հաղթեց։

Российский самолет МИГ-29 в авиабазе Эребуни - Sputnik Արմենիա
Միկոյանի ՄիԳ–ը. մի լեգենդի պատմություն

Ինչի՞ց էր սկսել Միկոյանը. Պոլիկարպովի կոնստրուկտորական բյուրոյում ռազմական ներկայացուցչի ոչ մեծ պաշտոնից։ Այնուհետև ավիացիոն գործարանի ԿԲ-ի ղեկավար, ապա պտտաթիավոր ինքնաթիռներից անցում ռեակտիվ ինքնաթիռների, ձայնային պատնեշ, գերձայնային պատնեշ, ավելի ու ավելի վեր, ավելի ու ավելի արագ։

Բայց ամեն ինչ հարթ ու հանգիստ չէր ընթանում, դժվար ժամանակներ էին։ Վալդենբերգի հուշերից. «Ինձ նշանակում են գլխավոր փոխկոնստրուկտոր։ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեում Միկոյանին հարցնում են. չէի՞ք կարող ուրիշ ազգանունով նորմալ մարդ գտնել։ Միկոյանը պատասխանում է. «Ես էլ հայ եմ, գուցե ե՞ս էլ ձեզ չեմ համապատասխանում»»:

Եվս մի պատմություն, որը եղել է «Զինվորի հայրը» ֆիլմից առաջ. Միկոյանի աշխատասենյակ, պատուհանից այն կողմ լսվում է ընկնող ծառի դխկոցը։ Միկոյանը մոտենում է պատուհանին, կարգադրում է կանչել տնտեսական բաժնի վարիչին։ Հարցնում է.

-Այս ծառը դո՞ւ ես տնկել։

-Ոչ։

-Իսկ ինչո՞ւ կտրեցիր։

-Սլոբոդսկին է կարգադրել։

-Հապա, Սլոբոդսկուն կանչիր այստեղ ։

Սլոբոդսկին վազելով գալիս է, սկսում բացատրել, որ ծառը ծեր էր, մեռնում էր… Միկոյանն ավելի հանգիստ ասում է.

-Ինքս եմ ստուգելու, եթե հանկարծ առողջ ծառ էր, փողիցդ պահելու եմ։

Ծառը, պարզվեց, փտած էր։

«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»

Զգո՞ւմ եք հայկական Սանահինում ծնված մարդու և ռուսական կեչու արմատների կապը։ Այսօր կոնստրուկտորական բյուրոյի բակում` կտրված ծառի տեղում, Միկոյանի արձանն է, շուրջը բազմաթիվ ծառեր են տնկվել։

Եվս մի պատմություն։ Նոր ինքնաթիռ էին հանձնում, բայց շարժիչի հետ ինչ-որ բան այն չէր։

-Ո՞վ է սրանք սարքում,-հարցրեց Ստալինը Միկոյանին։

Միկոյանը տվեց Միկուլինի անունը։ Ստալինն ասաց, որ գերմանացիների մոտ էլ շարժիչները ինչ-որ լավ չէին աշխատում, նրանք կոնստրուկտորին երկու շաբաթով բանտ նստեցրին, և նա հենց բանտից արագ-արագ ամեն ինչ արեց, ինչպես հարկն է։

Аветис Зилчиян - Sputnik Արմենիա
Հայերի հայտնագործությունները, որոնք դեպի լավն են փոխել աշխարհը

-Կարո՞ղ եք Միկուլինին պատմել այդ մասին,- հետաքրքրվեց առաջնորդը։

Միկոյանը փոխանցեց խոսակցությունը, Միկուլինը սկսեց ավելի մեծ եռանդով աշխատել շարժիչների վրա, բայց միևնույնն է` աշխատանքն ավարտեց բանտում։

Մեր օրեր

2017թ.ի հունվարին ներկայացվեց ՄիԳ-35 կործանիչը։

Նույն տարվա դեկտեմբերին ՌԴ Հարավային ռազմական օկրուգում մարտական հերթապահության անցավ գերձայնային ավիացիոն-հրթիռային «Կինժալ» համալիրը, որում գերարագ կրիչ-ինքնաթիռի դերը կատարում է ՄիԳ-31 գերձայնային կործանիչ-կալանիչը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն