Նոր առցանց ծառայությունը Հայաստանի դիմորդներին կօգնի ընդունվել ռուսական բուհեր

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել ֆոտոբանկГорода России. Москва
Города России. Москва - Sputnik Արմենիա
Կազմակերպիչներն ընդգծել են, որ ուսման ընթացքում նախագծի մասնակիցներին ուղեկցելու են բարձրորակ մասնագետներ՝ մանկավարժներ ու մեթոդիստներ։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայաստանցի դիմորդները կկարողանան անվճար պատրաստվել ռուսական բուհերի ընդունելության քննություններին «Սովորիր Ռուսաստանում» նոր առցանց ծառայության օգնությամբ։ Նախագիծը ծրագրվում է գործարկել սեպտեմբերի 15-ին։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական թվային կրթություն» նախագծի մամուլի կենտրոնը։

«Տարեցտարի Հայաստանում աճում է ՌԴ բուհերում դաշնային բյուջեի հաշվին կրթություն ստանալ ցանկացողների թիվը։ Հաշվի առնելով առարկաների դասավանդման նոր տեխնոլոգիաները` «Սովորիր Ռուսաստանում» առցանց ծառայությունը դիմորդների համար լավագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար գիտելիքներ ստանալու լրացուցիչ հնարավորություն կընձեռի», - մեկնաբանել է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Детский сад имени Анны Абешян в селе Одзун - Sputnik Արմենիա
Ինչ պետք է իմանա նախակրթարան հաճախող երեխայի ծնողը. պարետը ներկայացրել է նոր կանոնները

Կազմակերպիչների խոսքով՝ ծառայության օգտատերերը կկարողանան անցնել դպրոցական ծրագրի հիմնական առարկաները, կստանան նաև հիմնական ու միասնական պետական քննությունների համար անհրաժեշտ նյութեր, որոնք համապատասխանում են ռուսական կրթական ստանդարտներին։

«Դասընթացներում ներառված են EdTech-ում աշխատանքի տարիներին կուտակված գիտելիքները՝ վիրտուալ լաբորատոր աշխատանքներից մինչև գործնական առաջադրանքներ։ Դասընթացներն այնպես են կառուցված, որ աշնան երկու ամիսների ընթացքում առարկան հնարավոր լինի բավականին բարձր մակարդակի տիրապետության հասցնել», - նշում է «Ֆիզիկոն» թվային կոնտենտի հրատարակչության գլխավոր տնօրեն Դենիս Մամոնտովը։

Կազմակերպիչներն ընդգծել են նաև, որ ուսման ընթացքում նախագծի մասնակիցներին ուղեկցելու են բարձրորակ մասնագետներ՝ մանկավարժներ ու մեթոդիստներ։ Օգտատերերը կարող են հետադարձ կապ ու լրացուցիչ առաջադրանքներ ստանալ մանկավարժից՝ կախված անհատական պահանջներից, հետաքրքրություններից ու գիտելիքների մակարդակից։

Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ. Արմեն Սարգսյան

 «Սովորիր Ռուսաստանում» առցանց ծառայությունը մշակվել է «Ֆիզիկոն» հրատարակչության կողմից, այն իրականացնում է «Ռոսստրուդնիչեստրոն» «Ռուսաստանի Դաշնության թվային տնտեսություն» ծրագրի շրջանակում։

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն